Փարվանայի լեռնանցքում արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը:

Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտի լրատվությամբ, բարդ եղանակային պայմանների պատճառով, միջպետական նշանակության Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ավտոճանապարհի 94-110 կմ (Փարվանայի լեռնանցք) հատվածում բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելված է:

Ճանապարհի մնացած հատվածում երթևեկությունն ազատ է: