Փետրվարի 22-ից 23-ը Ախալցիխե քաղաքում անցկացվեց 8 տարեկանից ցածր տղաների և մինչև 12 տարեկան աղջիկների միջև Սամցխե-Ջավախքի շախմատի առաջնությունը: Առաջին տեղը գրավեց Տիգրան Չախալյանն՝ Ախալքալաքից:

Առաջնությանը մասնակցում էին 47 շախմատիստներ Սամցխե-Ջավախքի բոլոր մունիցիպալիտետներից: Առաջնությունն անցկացվեց 7 փուլով` ըստ շվեյցարական համակարգի:

Shax 3

Ախալքալաքի մունիցիպալիտետից մասնակցել են հինգ շախմատիստ, 2 տղա մինչև 8 տարեկան և 3 աղջիկ՝ մինչև 12 տարեկան։
Տղաների միջև առաջին տեղը գրավեց Ախալքալաքի շախմատի դպրոցի սան Տիգրան Չախալյանը, դպրոցի մեկ այլ սան Նաիրի Սահարյանը գրավեց 4-րդ տեղը:

Աղջիկներից մեկ մասնակից գրավեց 4-րդ տեղը:

Շախմատի դպրոցի տնօրեն Վահան Սողոյանի խոսքով՝ Ախալքալաքի շախմատիստները միշտ լավ արդյունքներ են ցուցաբերել և հուսով են, որ դա հետագայում այդպես կշարունակվի: Հաղթողները պարգևատրվեցին դիպլոմներով և նվերներով:

Shax 2

Այս մրցույթի հաղթողները հնարավորություն կունենան մասնակցել Վրաստանի շախմատի առաջին լիգայի առաջնությանը: