Ասպինձայում, Մտկվարի գետում միջին տարիքի տղամարդու դի են գտել։

Ինչպես հայտնում է TV9-ը, մահացածը Նաքալաքևի գյուղի բնակիչ է։

Տղամարդը տնից դուրս է եկել երեկ առավոտյան։ Որոնողական աշխատանքների արդյունքում մահացածի դին գտել են գետում:

«Երեկ երեկոյան, ժամը 17։00-ից հետո ամբողջ գյուղը փնտրում էր։ Մահացածի երեխան ծանր հիվանդության ախտորոշում ունի, ոչինչ չեմ բացառում, հնարավոր է այս նորությանը չի դիմացել և ինքնասպան է եղել, հնարավոր է ուղակի ընկել է։ Շատ աշխատասեր մարդ էր», – ասում են գյուղում։

Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածի համաձայն, ինչը նշանակում է ինքնասպանության հասցնել: