Ախալքալաքի մունիցիպալիտետի Ֆիլիպովկա գյուղի բնակիչներն իրականացնում են իրենց վաղեմի երազանքը, կառուցում են մարզադահլիճ և ժամանցի վայր: Թեպետ, առայժմ անհայտ է, թե որքան կարժենա շինարարությունը, և ինչպես գյուղացիները կկարողանան օգտագործել այս շինարարության համար ՕԳ ծրագրով նախատեսված գումարը:

Գյուղի նոր մասնաշենքը կծառայի ոչ միայն որպես մարզադահլիճ, այլ նաև որպես գյուղացիների հավաքատեղի և ժամանցի վայր: Մունիցիպալիտետը մարզադահլիճի կառուցման համար հատկացրել է նախկին դպրոցի շենքը:

Ըստ գյուղացիների, քաղաքապետարանից խոստացել են լուծել շենքի էլեկտրիֆիկացման հարցը: Ֆիլիպովկա գյուղի բնակիչները շնորհակալություն են հայտնում քաղաքապետարանին ցուցաբերած աջակցության համար և խնդրում իշխանություններին տեղական բյուջեից որոշակի միջոցներ հատկացնել:

Filipovka 1

Ըստ գյուղացիների՝ նրանք միշտ ցանկացել են մարզվելու տեղ ունենալ: Շինարարությունը նախաձեռնել է իրենց համագյուղացի Ավետիկ Կարապետյանը, որն այժմ բնակվում է Ռուսաստանում:

Այս պահին շինարարությունն արդեն սկսված է, չնայած բնակիչները չգիտեն, թե որքան կարժենա շինարարությունը: Նրանք գյուղացիներից որոշակի միջոցներ են հավաքել և կկառուցեն այնքան, որքան կբավարարեն միջոցները:

Ըստ Վիտալի Բանգոյանի՝ նրանք գումար են հավաքել և սկսել շինարարությունը:

«Մենք յուրաքանչյուր ընտանիքից հավաքել ենք 1500-ական լարի, չգիտենք` դա բավարար է, թե ոչ, բայց շատ ավելի լավ կլիներ, որ գյուղի միջոցները նույնպես կարողանայինք օգտագործել շինարարական նպատակներով», – ասում է նա:

Գյուղում ապրում է 9 ընտանիք, մնացածը արտերկրում են՝ ընդամենը 30 ընտանիք, բայց նրանք գումարը հավաքել են բոլորից:

Գյուղացիների խոսքով՝ գյուղի ընդհանուր բարօրության համար բոլոր բնակիչները հաճույքով են փող տալիս:

Filipovka 2

Շինարարությունը նույնպես բնակիչներն են անում: Նրանք ցանկանում են օգտագործել ՕԳԾ-ով հատկացված գումարը շինարարական աշխատանքների համար, սակայն այդ միջոցները չեն կարող ծախսվել բնակիչներին ուղղակի կերպով կամ առձեռն փոխանցմամբ:

Filipovka 3

Քաղաքապետարանում մեզ ասացին, որ ՕԳԾ-ով հատկացված գյուղի գումարը՝ 10 000 լարին, իհարկե, կարող է օգտագործվել մարզադահլիճ կառուցելու համար, բայց դա անձնական փոխանցման միջոցով հնարավոր չէ:

Ըստ փոխքաղաքապետ Արմեն Մառանգոզյանի՝ այս հարցը քննարկվում է, կհայտարարվի տենդեր կամ կկազմվի ուղիղ պայմանագիր:

«Երկու դեպքում էլ փողը կարելի է օգտագործել նոր ակումբ կառուցելու համար», – ասաց նա:

Բրատիսլավ Իգիթխանյան