Այսօր առավոտյան, Դմանիսիի մերձակայքում տեղի է ունեցել կենտրոնական գազատարի վթար, որի հետևանքով Ախալքալաքի և Նինոծմինդայի որոշ գյուղերում դադարեցվել է գազամատակարարումը: Նախատեսվում է մինչև երեկո վերականգնել գազի մատակարարումը:

Այսօր առավոտյան Դմանիսիի մոտակայքում տեղի է ունեցել վթար՝ 600 մմ- անոց գազատարը պայթել է:

«Դա կոնկրետ կախված չէ մեզանից, մենք մանրամասները չգիտենք, դա կենտրոնական գազատարն է և պատկանում է «Տրանս Գազ» կորպորացիային», – ասում է SJGC ընկերության գործադիր տնօրեն Ռազմիկ Ղումաշյանը:

Ախալքալաքի մունիցիպալիտետում գազամատակարարումը դադարեցվել է հետևյալ 6 գյուղերում.

Կումուրդո, Կիրովական, Չամդուրա, Վաչիան, Մուրջախեթ և Դիլիսկա: Ախալքալաք քաղաքում, եթե ճնշումը չնվազի մայրուղու մեջ մինչև գազամատակարարումը, ապա անջատում չի լինի: Մնացած գյուղերում գազամատակարարումը չի դադարեցվել:

Նինոծմինդայի մունիցիպալիտետում գազն անջատված չէ միայն հետևյալ գյուղերում.

Փոքր խորենիա, Ջիգրաշեն, Մեծ Գոնդուրա, Նամզարա, Դիլիֆ, Փոքր Գոնդուրա, Ղուլալիս: Մնացած գյուղերում, ներառյալ Նինոծմինդա քաղաքը, գազամատակարարումը դադարեցված է:

Ռազմիկ Ղումաշյանի խոսքով, նրանք խոստացել են մինչև օրվա վերջ վերականգնել գազամատակարարումը: