2020 թվականի սկզբից ի վեր վրացական մանկապարտեզների սննդի կետերում իրականացվել է մինչև 800 ստուգում, իսկ դպրոցական ճաշարաններում՝ շուրջ 70: Ոչ մի դեպքում չի բացահայտվել կրիտիկական անհամապատասխանություններ: Այս մասին հաղորդում են Վրաստանի սննդի ազգային գործակալությունից:

«Սննդի ազգային գործակալությունը շարունակում է վերահսկել դպրոցների և նախադպրոցական ուսումնական հաստատությունների սննդի կետերը: Գործընթացը տեղի է ունենում ամբողջ երկրի մասշտաբով: Ստուգվում են ինչպես հանրային, այնպես էլ մասնավոր օբյեկտները», – նշում են գերատեսչությունից:

Հունվարյան ստուգայցերի արդյունքներով փորձագետներն արձանագրել են 24 աննշան խախտումներ: Գործակալության տեսուչները հանձնարարականներ են տվել բիզնես օպերատորներին և սահմանել ժամկետներ, որի ընթացքում նրանք պետք է վերացվեն բոլոր թերությունները:

Սննդի ազգային գործակալության ղեկավարի տեղակալ Վասիլի Բասիլաձեի խոսքով՝ դպրոցների և մանկապարտեզների սննդի կետերի ստուգումը գերատեսչության առաջնահերթությունն է: Այս տարի այս ուղղությամբ աշխատանքները կուժեղացվեն:

«Պետք է նշել, որ տրված առաջարկությունների և վերահսկողության բարձրացման արդյունքում ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում, իրավիճակը տարեցտարի բարելավվում է: Սա պետական համապատասխան գերատեսչությունների հետ համակարգված աշխատանքի արդյունքն է», – հայտարարել է Բասիլաձեն:

Ստուգման ընթացքում տեսուչները սննդի կետերում ուշադրություն են դարձնում սանիտարական և հիգիենիկ ստանդարտներին, սարքերի վիճակին, սարքավորումների և գույքի վիճակին, սննդի վերամշակմանը և ջերմաստիճանի ռեժիմի պահպանմանը, պիտակավորմանը և այլն:

Վերստուգման խստացման հարցը հատկապես արդիական դարձավ այն բանից հետո, երբ անցյալ տարի Վրաստանի որոշ մանկապարտեզներում հայտնաբերվեցին կոպիտ խախտումներ. Տավարի մսի փոխարեն այնտեղ առաքվում էր ձիու միս: