Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ փետրվարի 18-19-ից օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ ամբողջ Վրաստանում:

Միևնույն ժամանակ, այսօր երեկոյան կրկին սպասվում է սառնամանիք ամբողջ երկրում:

Արևմտյան Վրաստանի ցածրադիր վայրերում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև -4 աստիճան, իսկ Արևելյան Վրաստանի հարթավայրերում՝ -9 աստիճան: Լեռնային շրջաններում և լեռներում սպասվում է ավելի ցածր ջերմաստիճան:

Ըստ Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության ազգային գործակալության, փետրվարի 17-ին մայրաքաղաքում հնարավոր են տեղումներ և մառախուղ:

«Փետրվարի 17-ին, Արևմտյան Վրաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը +8, +13 աստիճան կլինի: Ինչ վերաբերում է երկրի արևելյան շրջաններին, ապա այս վայրերում հնարավոր է ձյուն և մառախուղ, հարթավայրերում օդի ջերմաստիճանը կլինի +2, +7: Մայրաքաղաքում հնարավոր են նաև փոքր տեղումներ և մառախուղ:

Փետրվարի 19-ից օդի ջերմաստիճանը զգալիորեն կբարձրանա ինչպես արևմտյան, այնպես էլ Վրաստանի արևելքում», – հայտարարում են գերատեսչությունից: