Ձյան և մերկասառույցի պատճառով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածում արգելվում է կցորդների և կիսակցորդների երթևեկությունը: Այլ տեսակի տրանսպորտային միջոցների համար երթևեկությունն ազատ է:

«Երթևեկությունն իրականանում է պարեկային ոստիկանության անմիջական հսկողության ներքո: Ճանապարհի մնացած հատվածում երթևեկությունն ազատ է»,- ասվում է հայտարարության մեջ:

Ճանապարհը վերահասկում է պարեկային ոստիկանությունը:

Այս մասին հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային վարչությունը: