Այսօր՝ փետրվարի 12-ին, Վրաստանի հանրային պաշտպանի Ախալքալաքի գրասենյակում տեղի ունեցավ մի նախագծի շնորհանդես, որը կիրականացվի Ախալցիխեի «Երիտասարդական կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից: Նախագիծը վերաբերում է անչափահասների հանցավորության կախարգելմանը, վիճակագրության համաձայն՝ Վրաստանում Սամցխե-Ջավախքն առաջնային է այս ուղղությամբ:

Մակա Սուդաձեն՝ «Երիտասարդական կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահը, նախագիծը ներկայացրեց իրավապահ մարմինների, պրոբացիայի, սոցիալական ծառայությունների, տեղական օրենսդիր մարմնի` Սակրեբուլոյի, և լրատվամիջոցների ներկայացուցիչներին և մանկավարժներին: Նախագիծը ծրագրում են իրականացնել Սամցխե-Ջավախքի 18 դպրոցներում: Այն կներառի ինչպես դեռահասներին, այնպես էլ ծնողներին և ուսուցիչներին, նրանց հետ կխոսեն հոգեբանները, ովքեր կբացատրեն, թե երբ է տեղի ունենում բեկումնային պահը և երեխան դուրս է գալիս վերահսկողությունից: Ծրագիրը կաշխատի անչափահասների հանցավորության վրա՝ ինքնաճանաչման մակարդակի բարձրացման ուղղությամբ: Նրանք կաշխատեն բարձրացնել երկրի օրենսդրության վերաբերյալ գիտելիքների մակարդակը, քանի որ բազում դեռահասներ կարծում են, որ տարիքը նրանց հնարավորություն է տալիս ազատորեն խախտել օրենքը: Ծրագրի շրջանակներում կուսումնասիրի անչափահասների հանցավորության ռիսկի գործոնները: Ինչպես նաև ռիսկի գործոնները, հանցանք կատարելու նկատմամբ հակվածությունը, պատանիներն արդյո՞ք օգտվում են արդարադատության իրավունքից: Նախագիծը կօգնի նվազեցնել անչափահասների կողմից կատարված հանցագործությունների քանակը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են մարիխուանայի (ընդհանուր առմամբ թմրանյութերի) օգտագործման հետ կապված արդիական խնդիրները, հարսնացուների առևանգման խնդիրը և այլն: Կանցկացվեն տարբեր տեսակի թրեյնինգներ, այդ թվում՝ աշխատանքային հանդիպումներ, որոնց ընթացքում կքննարկվեն կատաստրոֆիկ վիճակագրության հետ կապված իրավիճակը, ինչը ցույց է տալիս, որ Սամցխե-Ջավախքում հանցավորությունը Վրաստանում ամենաառաջնային խնդիրներից մեկն է: