Վաղը, հոկտեմբերի 16-ին Թբիլիսիում` Վրաստանի Կառավարության շենքի մոտ Սարգիս Հակոբյանի հարազատները ու համագյուղացիները կանցկացնեն բողոքի ցույց Սամցխե-Ջավախքի իրավապահ մարմինների անօրինական գործողությունների դեմ:

Ռուսաստանում քրեական հեղինակություն Սարգիս Հակոբյանի հարազատները պահանջում են, որպեսզի սպանության թաքցնելու գործով մեղադրյալներին դատեն համամասնակցության համար:

Հուլիսի 29-ին Սամցխե-Ջավախքի մարզային ոստիկանությունը ձերբակալեց 1985 թ-ին ծնված Արթուր Ի-ն, 1982 թ-ին ծնված Արմեն Կ-ն ու 1989 թ-ին ծնված Արմեն Ն-ին: Առաջին երկու ձերբակալվածները մեղադրվում են հանցագործության թաքցնելու, իսկ նախկինում դատված Արմեն Ն-ը մեղադրվում է նաև ոստիկանի վրա հարձակվելու մեջ:

Ընթանում է այս գործի դատական պրոցեսը, կայացել է դատավարության 4 նիստ: Սպանվածի հարազատները մասնակցել են դատավարության չորրորդ նիստին. դրանից հետո նրանք բողոքում են սխալ դատավարությունից: