Եղանակային բարդ պայմանների պատճառով փակ է Նինոծմինդան Թբիլիսիին կապող Ծալկայի ճանապարհը:

Անցած մի քանի օրերի եղանակային պայմանները՝ ձյունը և ուժեղ քամին, խնդիր են առաջացրել Վրաստանի ճանապարհներին: Ներկայումս Ախալքալաքից դեպի Ախալցիխե տանող ճանապարհները բաց են, Նինոծմինդայով Հայաստան տանող ճանապարհին անցանելիության խնդիր չկա: Նինոծմինդա-Թբիլիսի ճանապարհը փակ է՝ Փարվանայի լեռնանցքի հատվածում:

Ախալքալաքում այսօր սպասվում է տեղումներ՝ ձյան տեսքով: