Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը ներկայացրեց «Միություն» խմբագրությանը երկրի ոչ վրացալեզու դպրոցների վիճակագրության տվյալները, ըստ որի Վրաստանի տարածքում գործում է 131 հայկական կրթական համալիր` դպրոցներ և մասնաճյուղեր:

«Վրաստանի կրթության և գիտության նախարարության տվյալներով, 2015 թվականի մայիսի 20-ի դրությամբ Վրաստանի տարածքում գործում է 310 ոչ վրացալեզու դպրոցներ, սեկտորները ներառյալ»,- փոխանցում է «Միության» խմբագրությունը:

Վիճակագրության հետևյալ թվերը մտածելու առիթ են տալիս: Հայկական դպրոցները և սեկտորները ընդհամենը 131–ն են: Վրաստանի հայկական դպրոցների աշակերտների թիվը` 13 912-ն է: Վրաստանի ադրբեջանալեզու դպրոցների քանակը կազմում է 120-ը, բայց այնտեղ սովորում են` 25 609 աշակերտներ:

Վրաստանի տարածքում ռուսալեզու դպրոցների քանակը` 61-ն է, սակայն այդ 61 դպրոցներում սովորում են համարյա այնքան աշակերտներ, որքան 131 հայկական դպրոցներում: Ռուսական դպրոցներում աշակերտների թիվը կազմում է 13 835 մարդ:

Ներկայացված վիճակագրության մեջ նաև խոսվում է, որ Վրաստանի հայկական դպրոցներում վրաց լեզու դասավանդում է 431 մանկավարժ, իսկ Մայրենի լեզու` 837 մանավարժ: