Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ժդանով (Ժդանովական) գյուղի բնակիչները բողոքում են, որ ձյան պատճառով արդեն մի քանի շաբաթ է դպրոց տանող գյուղի ներքին ճանապարհն անանցանելի է: Եթե ​​այսօր ճանապարհը չմաքրեն, բնակիչները պատրաստվում են դիմել քաղաքապետարան:

Ժդանովական գյուղի բնակիչներն այսօր դիմեցին jnews-ի խմբագրություն, որպեսզի մենք բարձրացնենք այս հարցը:

Գյուղի բնակիչ Սամվել Մնոյանի խոսքով` գյուղի ներսում ճանապարհը ամբողջովին փակ է, մեքենաները չեն կարող անցնել, իսկ երեխաները դժվարությամբ են գնում դպրոց:

Գյուղացիների խոսքերով՝ ձյան տեղումներից հետո գյուղի ճանապարհը փակվել է, արդեն մի քանի շաբաթ է անցել, բայց ոչ ոք չի պատրաստվում այն ​​մաքրել: Որոշ տեղերում ձյան բարձրությունը հասնում է 1,5 մետրի:

Jdanov 2

Բնակիչների խոսքով՝ եթե այսօր ճանապարհը չմաքրվի, նրանք կդիմեն քաղաքապետարան:

Նինոծմինդայի 6 փողոցների, «Նորաշեն» միկրոշրջանի, ինչպես նաև 15 գյուղական ճանապարհների ձնեմաքրման տենդերը շահել է «Ուղեշինարար» ՍՊԸ-ն՝ 150,000 լարիի չափով:

Jdanov 1

«Ուղեշինարար» ընկերության տնօրեն Արման Նորսոյանի խոսքով՝ իրենք արդեն մաքրել են բոլոր այն ճանապարհները, որոնք նշված է տենդերում:

«Տենդերային փաստաթղթերում նախատեսված չէ Ժդանովովան գյուղի ներսում գտնվող ճանապարհները: Քանի որ նախատեսված չի եղել, դա արդեն մեր գործը չէ», – ասում է նա:

Jdanov 3

Բրատիսլավ Իգիթխանյան