Ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը դիմում է բնակչությանը, որ լճերի և ջրամբարների վրա ցանկացած ձևի տեղաշարժը կտրականապես արգելվում է:

«Տեղեկացնում ենք, որ ջերմաստիճանի անկման պատճառով, ամբողջ Վրաստանի մասշտաբով լճերի և ջրամբարների վրա նկատվում է տարբեր հաստության սացաշերտեր, որոնց վրա ցանկացած ձևի տեղաշարժը կտրականապես արգելվում է: Հնարավոր է սառույցը հեշտությամբ կոտրվի, որը վտանգավոր է յուրաքանչյուրի կյանքի և առողջության համար»,- նշված է Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության հայտարարության մեջ: