Էներգոբաշխիչ ընկերություն «Energo Pro Georgia»-ն հայտնում է, որ այսօր՝ փետրվարի 11-ին, ժամը 13:00-ից 14:00 պլանային աշխատանքների պատճառով, Ախալքալաքի մունիցիպալիտետի՝ Հոկամ, Վաչիան և տարածքի մյուս գյուղերը կհոսանքազրկվեն:

Ինչպես նաև ժամը 12:00-ից մինչև 15:00-ն առանց էլեկտրականության կմնան Ախալցիխեի մունիցիպալիտետի որոշ գյուղեր:

Վերականգնողական աշխատանքների ավարտից հետո էլեկտրաէներգիայի մատակարարումը կվերականգնվի: