Դպրոցներում և նախակրթարաններում հաճախելիությունը մնում է ցածր, բայց ոչ այնքան, որ հայտարարվի կարանտին:

Քաղաքում սուր շնչառական վարակների և գրիպի դեպքերն ավելանում են: Քաղաքի նախադպրոցական հաստատություններում և դպրոցներում բացակաների թիվը երկուշաբթի օրվա (փետրվարի 3 ) համեմատ չի փոխվել:

Ըստ հիվանդանոցի համաճարակաբան Գայանե Ֆիդանյանի, հունվարի 31-ից փետրվարի 7-ը հոսպիտալացվել է 11 հիվանդ, որոնցից 1-ը` թոշակառու, իսկ 10-ը` երեխա: Հինգ հոսպիտալացված երեխաները՝ 1-ից 5 տարեկան են, իսկ մյուս 5-ը` 5-ից 14 տարեկան: Բոլորի մոտ ախտորոշվել է թոքաբորբ:

Ըստ Ախալքալաքի Հանրային առողջապահության կենտրոնի, գյուղերում հաճախելիությունը ավելի բարձր է, քան քաղաքում: Շատերը պարզապես չեն գնում դպրոց կամ մանկապարտեզ, որպեսզի չվարակվեն:

Ըստ Հանրային առողջապահության կենտրոնի տնօրեն Ավետիք Տոնականյանի, կարանտին հայտարարվում է, եթե բացակայում են բոլոր դպրոցականների և երեխաների 50% -ը:

«Մենք չենք կարող կարանտին հայտարարել, մենք կարող ենք դիմել Ռեսուրս կենտրոն, ու նրանք կորոշեն կարանտին հայտարարել, թե ոչ: Բոլորին խորհուրդ ենք տալիս հաճախ լվանալ ձեռքերը, օդափոխել դասասենյակները և սենյակները և թույլ չտալ, որ հիվանդ երեխաները գնան դպրոց կամ մանկապարտեզ », – ասում է Ավետիք Տոնականյանը: