Այսօր, փետրվարի 8-ին եղանակային բարդ պայմանների պատճառով՝ ձնաբուք և սահմանափակ տեսանելիություն, դժվարանցանելի են մի շարք ճանապարհներ։ Այս մասին հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհների վարչությունը:

Դժվարանցանելի են միջազգային նշանակության Ախալքալաք-Կարծախ (Թուրքիայի սահման տանող ճանապարհը) և Ախալցիխե-Նինոծմինդա (Հայաստանի Հանրապետության սահման տանող ճանապարհը) մայրուղիները։

Ախալքալաք-Կարծախ մայրուղու 1կմ-36.5կմ հատվածում և Ախալցիխե-Նինոծմինդա մայրուղու 90կմ-112կմ հատվածում արգելվում է կցորդավոր, կիսակցորդավոր և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների տեղաշարժը, իսկ այլ տեսակի տրանսպորտային միջոցների համար երթևեկությունն ազատ է։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։