Փետրվարի 7-ին կայացել է Նինոծմինդա-Օրլովկա, 7 կմ 498 մետր երկարությամբ ճանապարհահատվածի վերականգման էլեկտրոնային մրցույթը:

Կվերականգնվի միջազգային նշանակության Ախալցիխե-Նինոծմինդա մայրուղու 91-98 կմ հատվածը: Տենդերը հայտարարվել էր Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների վարչության ենթակառուցվածքների և զարգացման նախարարության կողմից: Նախնական գումարը կազմել է 4 722 354 լարի: Մրցույթը հաղթել է «Արալի» ընկերությունը՝ 4 627 900 լարիով:

Տենդերային փաստաթղթերի համաձայն՝ կվերականգնվի Նինոծմինդայից մինչև Օրլովկա գյուղ տանող 7 կմ 498 մետր երկարությամբ ճանապարհահատվածը:

Ճանապարհաշինարարական աշխատանքներն իրականացնող ընկերությունը պարտավոր է 11 ամսվա ընթացքում ավարտել շինարարական աշխատանքները:

Ասֆալտապատ ճանապարհը կունենա երկու տարի երաշխիքային ժամկետ:

Հիշեցնենք, որ Նինոծմինդա-Ժդանովական ճանապարհը գտնվում էր անմխիթար վիճակում: 2018-2019 թվականներին Օրլովկա-Ժդանովական (Հայաստանի հանրապետության սահման) տանող ճանապարհը վերականգվեց: Շինարարական աշխատանքներն իրականացնում էր «Սաքմիլսադենմշենի» ընկերությունը, որը տենդերը հաղթել էր 13 000 800 լարիով: Իսկ կապալառուն «Ջավախ Ավտո Գզա» ընկերությունն էր:

Նյութն արտատպված է ռադիո Նոր տեղեկատվական պորտալից: