Այսօրվանից, Վրաստանում եղանակը կվատթարանա: Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկությամբ, այսօր Վրաստանի տարածքում սպասվում է անձրև, լեռնային գոտիներում՝ ձյուն, որոշ տեղերում մառախուղ, ձնաբուք և քամի:

Նրանց տեղեկությամբ, ծովում հնարավոր է ամպրոպ, կարկուտ և 4-5 բալ փոթորիկ, փետրվարի 8-ից 10-ը սպասվում է օդի ջերմաստիճանի կտրուկ նվազում, տեղումներ, հիմնականում ձյան տեսքով:

Ավտոճանապարհների առանձին հատվածներում առատ ձյան պատճառով կդիտվի տեսանելիության վատթարացում, ձնաբքի, մերկասառույցի և ձնահյուսի վտանգի պատճառով կսահմանափակվի տրանսպորտի երթևեկությունը: