Բոլորովին վերջերս «Միջազգային թափանցիկություն-Վրաստան» (TI) կազմակերպությունը հրապարակել էր խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանի ընկերությունների և շահույթների մասին տվյալներ։ Jnews լրատվականը ևս անդրադարձել էր այդ նյութին և ներկայացրել (TI)-ի տվյալները։ Նյութի հրապարակումից մեկ շաբաթ հետո «Մեեկի» ընկերության տնօրեն Պետրոս Նանայանը բաց նամակով դիմեց Jnews-ին, նշելով որ հետազոտության մեջ կան բազում սխալներ և խնդրելով փոփոխություններ մտցնել TI. Հենզել Մկոյանի ընտանիքի ընկերությունները բյուջեից ստացել են ավելի քան 2 մլն. լարի վերտառությամբ հոդվածի մեջ։

«Մեեկի»-ի տնօրինությունը երեք էջից բաղկացած բաց նամակի մեջ մասնավորապես նշում է.

«Ինչո՞ւ եք դուք կրկնում ուսումնասիրության մեջ եղած սխալները, մենք ապրում ենք նույն քաղաքում և կարող էիք զանգահարել մեզ և ստանալ տեղեկություններ: Մենք Ձեզ կներկայացնեինք բոլոր փաստաթղթերը, ինչը Ձեզ կհետաքրքրեր և այնուհետև գրեիք։ Սակայն Դուք կրկնեցիք «Միջազգային թափանցիկություն-Վրաստան» (TI) կազմակերպության սխալները։ Մենք կներկայացնենք ամբողջ ճշմարտությունը և խնդրում ենք փոփոխություններ կատարել Ձեր հոդվածում»։

«Մեեկի»-ի տնօրեն Պետրոս Նանայանը բաց նամակում վստահեցնում է, որ «Միջազգային թափանցիկություն-Վրաստանը» հազար ու մի անհեթեթություն է ասում, որպիսի վարկաբեկի Հենզել Մկոյանին, նրանք դիտավորյալ ավելացնում են պետգնումների քանակը և գումարները։

«Հիշեցնում ենք, որ Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետների վառելանյութի իրացման կտրոններ ներկայացնում է միայն ՍՊԸ «Մեեկի»-ին, եթե չհաշվենք ՍՊԸ «Ռոմպետրոլը», ՍՊԸ «Վիսոլը», ՍՊԸ «Լուկոիլը»։ Նշված ՍՊԸ-ների օֆիսները գտնվում են Թբիլիսիում, այդ իսկ պատճառով էլ մեր բյուջետային կազմակերպությունները, դպրոցները դժվարանում են ամեն անգամ Թբիլիսի գնալ և գնում են ՍՊԸ «Մեեկի»՝ քաղաք Ախալքալաք», – ասված է բաց նամակում։

Պետրոս Նանայանը նշում է, որ «Հենզել Մկոյանի ընտանիքի ընկերությունները բյուջեից ստացել են ավելի քան 2 մլն. լարի» հոդվածում նշված տենդեր-մրցույթներին (SPA120012776, SPA120005992, SPA120003493, SPA110028358, SPA110021318, SPA110018652, SPA110004667) «Մեեկի» ընկերությունը չի մասնակցել և առհասարակ ոչ մի տենդեր-մրցույթի չի մասնակցել։ Ընկերությունը մշտապես ուղիղ պայմանագիր է կնքել գնորդների հետ:

«Ձեր կողմից նշված 600-ից ավել գնումների մեծամասնությունը դպրոցների հետ է կատարվել, որոնք գնել  են 50, 60 և 100 լիտր վառելանյութ։ Նամակը սկսվում է վերնագրով, որ 2010-2019 թվականներին վառելանյութի վաճառքով ընկերությունը 674 պայմանագիր է կնքել և ստացել 2 312 278 լարի, այսինքն՝ 10 տարվա ընթացքում 2 312 278 լարի, այսինքն՝ մեկ տարվա ընթացքում 231 228 լարի։

Հրապարակված հոդվածում «Միջազգային թափանցիկություն-Վրաստանը» հասարակությանը հմտորեն շփոթմունքի մեջ է գցում և ասում՝ Հենզել Մկոյանի ընտանիքը եկամուտ է ստացել, սակայն դա ճիշտ չէ, սուտ է, քանի որ ՍՊԸ «Մեեկի»-ին վառելանյութը չեն նվիրում,  այն գնում է տարբեր ընկերություններից, ինչի համար էլ վճարում է որոշակի գումար», – ասվում է նամակում։

ՍՊԸ «Մեեկի»-ի տնօրինությունը ներկայացնում է բենզինի և դիզելի ձեռքբերման գները։ Օրինակ. բենզինի 1 լիտրի դիմաց 2 լարի և 13 թեթրի է վճարում, իսկ դիզելի դիմաց 1 լիտրի համար 2 լարի և 16 թեթրի, այս գումարին ավելանում է 1 լիտրի համար 0,03 թեթրի, որը Թբիլիսիից Ախալքալաք տեղափոխման գումարն է։ Սակայն «Միջազգային թափանցիկություն-Վրաստան» (TI) կազմակերպությունն այս գումարը ներկայացնում է որպես եկամուտ։

«Ստացվում է, որ ինչ գումարի մասին, որ խոսում ու ներկայացնում են ՍՊԸ «Մեեկի»-ին մնում է 10%, այսինքն՝ մեկ տարվա կտրվածքով խոսքը գնում է 231 229 լարիի մասին, եթե այս գումարից հանենք գնումների ծախսը, ապա փաստորեն մնում է 10%-ը, այսինքն՝ 23 122 լարի, որից էլ հանվում է պետական մուծումները, աշխատողների աշխատավարձերը և ինքներդ կատարեք հետևություններ, թե ինչքան է մնում «Մեեկ»-ին։

Հոդվածում չի խոսվում այն մասին, որ ընկերությունում աշխատում է 70 մարդ, ովքեր իրենց ընտանիքները պահում են «Մեեկի»-ից ստացած աշխատավարձով։ Ինչպես նաև նշված չէ, որ ՍՊԸ «Մեեկի»-ին 2019 թվականին 800 000 լարիից ավել պետական հարկ է վճարել, իսկ 2018 և 2017 թվականներին վճարել է 1173871 լարի»։

Նամակում ընկերության տնօրենը՝ Պետրոս Նանայանն  անդրադառնում է նաև TI-ի հրապարակած տարբեր ընկերությունների հետ կատարած առք ու վաճառքից ստացած գումարներին։ Նշելով, որ հոդվածում նշված թվերը չափազանցված են:

«Օրինակ. 2019 թվականին բյուջետային կազմակերպություններին վաճառվել է 163 088 լարիի վառելանյութ, որից Նինոծմինդայի քաղաքապետարանին 12 անգամ, ինչը կազմում է 49 851 լարի, մաքրող ծառայությանը՝ 10, ինչը կազմում է 91 300 լարի, Հենզել Մկոյանի բյուրոյին 12 անգամ, ինչը կազմում է  8 962 լարի, մունիցիպալիտետի դպրոցներին տրվել է 100-ից 150 լիտր, սակայն հոդվածում ներկայացված է ավելի շատ քանակ։ Նույն իրավիճակն է 2017 թ.-ին Նինոծմինդայի և Ախալքալաքի բյուջետային կազմակերպություններին վաճառվել է 129 840 լարիի վառելանյութ, որից Նինոծմինդայի քաղաքապետարանին 12 անգամ, որը կազմում է 49 374 լարի, մաքրող ընկերությանը՝ 12, ինչը կազմում է 43 085 լարիի, Հենզել Մկոյանի բյուրոին 11 անգամ, ինչը կազմում է 11 400 լարիի, Առողջապահության կենտրոնին՝ 12  անգամ, ինչը կազմում է 4 200 լարի, Ախալքալաքի մաքրող ծառայությանը՝ 3, որը կազմում է 2 390 լարի, Մանկապարտեզների միավորմանը 3 340 լարի, մնացած 15 351 լարիի վառելանյութը վաճառվել է 26 դպրոցի, 39 անգամ»։

Հատկանշական է, որ Պետրոս Նանայանը լինելով ՍՊԸ «Մեեկի»-ի տնօրեն բաց նամակում պարզաբանում է հոդվածում նշված մի այլ ՍՊԸ «ՆԵՈԳԱԶ»-ին վերաբերող մասին։

«Հոդվածում նշված է, որ ՍՊԸ «ՆԵՈԳԱԶ»-ի 50%-ի բաժնետերը Հենզել Մկոյանի որդի՝ Կարապետ Մկոյանն է։ ՍՊԸ «ՆԵՈԳԱԶ»-ի սեփականությունն է հանդիսանում ավտոգազալցակայան և Կարապետ Մկոյանի տարեկան եկամուտը կազմում է 3-4 հազար լարի։ Ինչպես նաև հոդվածի հեղինակը նշում է, որ ՍՊԸ «Մեեկի»-ին Ռուսաստանի քաղաքացի Արամ Սանոսյանի հետ մեկտեղ ստեղծել է «ԷՍ-ՋԻ-ԳԱԶ-ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ», սակայն  ընկերության հիմնման ժամանակ պարոն Արամ Սանոսյանը եղել է Վրաստանի քաղաքացի,  այնուհետև,  ով և որ երկրի քաղաքացի է դարձել կամ եղել Հենզել Մկոյանին ոչ ոք չի հարցնում»։

Բաց նամակում նաև նշվում է, որ «Գազի ընկերությունը», որտեղ ՍՊԸ «Մեեկի»-ին 20%-ի բաժնետերն է հանդիսանում, բյուջետային կազմակերպություններին վաճառել է 1 097 125 լարիի բնական գազ, սակայն հոդվածագիրը չի նշում, որ Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետներում ուրիշ գազի ընկերություններ չկան՝ «էլ ուրիշ ումից պետք է գնեին բնական գազը»։

Միաժամանակ Նանայանը հասարակությանն է դիմում, գրելով՝  «Ախալքալաքի և Նինոծմինդայի բյուջետային կազմակերպությունները բնական գազը օգտագործում են շինությունները տաքացնելու համար: Ինչպես ամբողջ Վրաստանում, այնպես էլ երկու մունիցիպալիտետներում գազի սակագինը նույնն է և այն հաստատված է «Սեմեկի» կողմից»։

Հավելելով, որ ՍՊԸ «ԷՍ-ՋԻ-ԳԱԶ-ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ» աշխատում է 150 մարդ և ամենամսյա աշխատավարձի ֆոնդը կազմում է 85 000 լարի, այսինքն՝ 1 000 000 լարի մեկ տարվա կտրվածքով։ Ընկերությունը վերջի 3 տարիների ընթացքում 1 միլիոն լարիից ավել հարկ է վճարել պետությանը։

Ընկերության տնօրենը բաց նամակը եզրափակում է դիմելով Jnews լրատվականին. «եթե ուզում եք ստանալ հավելյալ տեղեկություններ դիմեք ՍՊԸ «Մեեկի»-ի Ախալքալաքի գրասենյակ և Մենք պատրաստակամ ենք ներկայացնել բոլոր այն փաստաթղթերը, որոնք կհետաքրքրեն Ձեզ»։