Հունվար ամսին Վրաստանում ապօրինի ծառահատման և փայտի տեղափոխման 309 փաստ է արձանագրվել: Դրանցից 6 փաստ պարունակում է քրեական հանցագործության նշաններ:

Շրջակա միջավայրի պահպանության և Գյուղատնտեսության նախարարության աշխատակիցներն ամենամեծ թվով ապօրինի փայտահատման և արդյունահանման՝ 130 դեպք է բացահայտել Կախեթիի շրջանում:

Սամցխե-Ջավախքում արձանագրվել է 18 դեպք, Աջարիայում՝ 65, Իմերեթի՝ 34, Քվեմո-Քարթլիի՝ 29, Սամեգրելո՝ 13, Շիդա-Քարթլի՝ 7, Մցխեթա-Մթիանեթի՝ 7, Ռաճա-Լեչխումի՝ 4, Գուրիա՝ 2 դեպք:

Ընդհանուր առմամբ, ապօրինի արտահանվել է 450 խմ փայտանյութ: Նույն ժամանակահատվածում հայտնաբերվել է ծառահատումների տեխնիկական կանոնակարգի 32 խախտում:

Ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է անցկացնում Վրաստանի քրեական օրենսգրքի 303-րդ հոդվածով (ծառերի և թփերի ապօրինի հատումներ):