Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 563-ի, առողջացել է 1153 մարդ: Վարակաված մարդկանց թիվը հատել է 28 000-ի սահմանը:

Համապատասխան տվյալները հրապարակում է Չինաստանի Առողջապահության ազգային հանձնաժողովը:

Չինաստանի իշխանությունների տվյալներով, 186 000 մարդ երկրում գտնվում է կարանտինի մեջ:

Բացի Չինաստանից, ավելի քան 25 երկրում հայտնաբերվել է նոր տեսակի կորոնավիրուսի ավելի քան 200 դեպք:

Քսան դեպք է գրանցվել Ճապոնիայի ափերին նավարկող նավի վրա: Նավի վրա մարդկանց քանակը կազմում է 3 700 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հաստատում է, որ կորոնավիրուսի բուժման նոր մեթոդ դեռ չի հայտնաբերվել: