Ըստ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF)՝ 2017-ին Վրաստանում ծայրահեղ աղքատության պայմաններում էր ապրում 6,8%-ը, այսինքն՝ 49.800 երեխա, ընդհանուր աղքատության՝ 27.6% և 202,000 երեխա:

Հաշվետու ժամանակաշրջանում, Վրաստանում 150 186 անչափահաս պետությունից նպաստ է ստացել, համապատասխանաբար, ապրելով ծայրահեղ աղքատության մեջ:

Ըստ Թինա Բաումի, ով հիմնադրամի սոցիալական քաղաքականության ծրագրի ղեկավարն է՝ Վրաստանում երեխաների շրջանում աղքատության մակարդակը շատ բարձր է: Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի պարամետրերի, աղքատության գծի վերևում գտնվող կատեգորիայի մեջ մտնող 27%-ը գրեթե նույնքան աղքատ է, որքան աղքատության գծի տակ գտնվողները՝ աննշան եկամուտ, համապատասխանաբար, կենսամակարդակը` հավասարապես ցածր:

«Եթե ամփոփենք, ապա Վրաստանում մոտավորապես յուրաքանչյուր 4-րդ երեխան ապրում է աղքատության մակարդակից ցածր: Այս իրավիճակը երեխաների համար շատ մարտահրավերներ է պարունակում: Նրանք խնդիրներ ունեն կրթության, բժշկական ծառայությունների հետ, հնարավորություն չունեն նաև նորմալ մանկություն ունենալ, խաղալ հասակակիցների հետ, ունենալ ընկերներ: Կան բազմաթիվ գործոններ, որոնք խոչընդոտում են նման երեխաների բնականոն զարգացմանը», – հայտարարել է նա:

Նրա խոսքերով, ի տարբերություն մեծահասակների, երեխաները հնարավորություն չունեն փոխել իրենց կյանքը, ըստ այդմ՝ երեխաների կյանքի պայմանները բարելավելու պատասխանատվությունը կրում են ծնողները, հասարակությունը և կառավարությունը:

Ըստ Թինա Բաումի՝ այսօր Վրաստանում սոցիալական պաշտպանության համակարգը բազմաթիվ խնդիրներ և թերություններ ունի: Երկրում կան առանձին սոցիալական ծրագրեր, բայց, ընդհանուր առմամբ, սոցիալական պաշտպանության համակարգ գոյություն չունի:

«Կան առանձին նպատակային ծրագրեր ինչպես կենտրոնական, այնպես էլ տեղական մակարդակում, բայց դրանք նպատակաուղղված բնույթ չեն կրում: Իհարկե, աղքատության դեմ պայքարել հնարավոր չէ միայն սոցիալական ծրագրերով, այլ բաղադրիչներ են անհրաժեշտ՝ կրթություն, առողջապահություն և այլն», – ասել է նա:

Վերջինիս խոսքերով, Վրաստանում սոցիալական ծրագրերը հիմնականում մշակված են ֆինանսական օգնություն տրամադրելով կարիքավորներին, չնայած, որ իրականում նպատակը պետք է լինի այնպիսին, որ հենց իրենք օգնեն իրենց դուրս գալ աղքատությունից:

Ըստ Գրուզստատի՝ 2019 թվականին Վրաստանում բնակվող 3.7 միլիոն մարդուց 422.970 մարդ պետությունից ստացել է սոցիալական աջակցություն, այսինքն՝ բնակչության մոտավորապես 12%-ը: