«Միջազգային թափանցիկություն»-Վրաստան (TI) կազմակերպությունն ուսումնասիրել է Ախալքալաքի և Նինոծմինդայի մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանի ընկերությունները և շահույթները։ Նրա որդիների, եղբոր և հորեղբոր երեք ընկերությունը վառելանյութի մատակարարման 674 պետական գնում է իրականացրել, այդ թվում 665-ն ուղիղ ձևով։ Ընկերությունները 2010-2019 թվականներին բյուջեից 2 312 278 լարի են ստացել։

Անձամբ ինքը՝ Հենզել Մկոյանը մեծամասնական բյուրոյի համար վառելանյութը միայն ընտանեկան ընկերություններից է ձեռք բերել: 4 տարվա ընթացքում 34 գնում է կատարվել ուղիղ պայմանագրով: Բյուրոն վառելանյութի համար փոխանցել է 78 339 լարի, որտեղից 49 000 լարի արժողությամբ պայմանագրերը պատգամավորը կազմել է հարազատ հորեղբոր հետ, ով ընկերության տնօրենն է։

Մկոյանների ընկերությունները

1999 թվականի դեկտեմբերի 21-ին Հենզել Մկոյանի եղբայրը՝ Մարտուն Մկոյանը և հորեղբայրը՝ Նորայր Մկոյանը հիմնել են ՍՊԸ “Մեեկի”-ն։ 2018 թվականի հունվարից այս ընկերության տնօրենի տեղակալ է դարձել Մկոյանի որդի Դավիթ Մկոյանը, ով 2019 թվականի հունիսից ՍՊԸ “Մեեկի”-ի 25%-ի բաժնետերն է դարձել։ Ընկերության տնօրենը տարիներ շարունակ Նորայր Մկոյանն է, 2009-2016 թվականներին, տարբեր ժամանակահատվածներում, ընդհանուր առմամբ երկու տարի ընկերությունը ղեկավարել է Գայոզ Լոմսաձեն։ 2017 թվականի նոյեմբերից Լոմսաձեն Ախալքալաքի Սակրեբուլո «Վրացական Երազանք»-ի ցուցակով է մտել և Սակրեբուլոյի նախագահի տեղակալի պաշտոնն է զբաղեցնում։

2008 թվականի մայիսի 6-ին Մկոյանը բիզնեսմեն, Ռուսաստանի քաղաքացի Արամ Սանոսյանի հետ նավթամթերքի մատակարարման նպատակներով ևս մեկ ՍՊԸ «Էս-ջի-գազ» ընկերությունն են ստեղծել։ Ընկերության տնօրենը և 60%-ի բաժնետերը Արամ Սանոսյանն է, 20%-ը Սանոսյանի ընկերություն “Սատախային” է պատկանում, իսկ 20%-ը ՍՊԸ «Մեեկի»-ին:

Երկու տարի անց, վառելանյութի բիզնեսին միացել է նաև Մկոյանի ավագ որդին՝ Կարապետ Մկոյանը։ Նա 2010 թվականի ապրիլի 26-ին Ախալքալաքում ՍՊԸ “Ախալգազի”-ն է հիմնել։ Այդ ժամանակ բաժնեմասերի 50%-ը պատկանել է ՍՊԸ «Վրաստանի Միջազգային էներգետիկ կորպորացիային», իսկ հիմա բաժնեմասերի այդ նույն քանակը ՍՊԸ «Նեոգազին» է պատկանում։

Պարզեցված գնումներ

«Մեեկին»-ին և ՍՊԸ «էս-ջի-գազ» ընկերությունը 2010 թվականից մինչև հիմա բոլոր պետական գնումները` բենզինը, դիզելը և հեղուկ գազը միայն Ախալքալաքի և Նինոծմինդայի բյուջետային կազմակերպություններից է ստացել։ «Մեեկի»-ի հետ ընդհանուր 502 պետական պայմանագիր է կնքված, պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմել է՝ 1 198 684 լարի, իսկ «Էս-ջի-գազ ընկերության» հետ 171 պետական պայմանագիր, ընդհանուր 1 111 994 լարի արժողությամբ։

Մկոյանների ընկերություններն Ախալքալաքի հետ համեմատ ավելի շատ գնումներ իրականացնում է Նինոծմինդայի քաղաքապետարանի և նրանց ՍՊԸ/Իրավաբանական անձերի հետ։ Օրինակ՝ 2012 թվականից մինչև հիմա Ախալքալաքի քաղաքապետարանը վառելանյութի 28 գնումներից «Մեեկի»-ի հետ ընդամենը երկուսն է գրանցել, ընդհանուր 9400 լարի։ Ախալքալաքի քաղաքապետարանին հիմնականում մատակարարում են “Ռոմպետրոլ-Վրաստան”-ը և “Լուկոիլ- Ջեորջիա”-ն։

Նինոծմինդայի քաղաքապետարանը 61 գնումներից 58-ի դեպքում պայմանագրերը կազմել է Մկոյանների ընկերությունների հետ, որից 2-ը` տենդեր-մրցույթով, իսկ 56-ը` ուղիղ գնումով։

Երկու տենդեր-մրցույթում էլ միակ մասնակիցը եղել է «Մեեկի» ընկերությունը և ընդհանուր առմամբ շահել է 181 000 լարի։ 56 հեշտացված գնումներից 52-ը «Մեեկի» հետ է եղել, իսկ 4-ը «էս-ջի-գազ» ընկերության հետ։ Մյուս երեքի դեպքում գնորդը «Լուկոիլ Ջորջիա» ՍՊԸ-ն է եղել:
Ընդհանուր առմամբ Նինոծմինդայի քաղաքապետարանի կողմից ծախսած վառելանյութի համար ծախսված 668 515 լարիից Մկոյանների ընկերություններին ընդհանուր 513 315 լարի է փոխանցվել։ Նշված գումարից ՍՊԸ “Մեեկին” փոխանցվել է 383 080 լարի, իսկ “էս-ջի-գազ» ընկերությանը’ 130 235 լարի։

«Նինոծմինդայի հասարակական առողջապահության պաշտպանման կենտրոնը» 10 ուղղիղ գնումներից բոլորը «Մեեկի» ընկերության հետ է կազմել, «Նինոծմինդայի կոմունալ, հարմարությունների և մաքրման ծառայությունը» 28 ուղղիղ գնումներից 27 կազմել է «Մեեկի»-ի հետ։ «Դպրոցից դուրս ուսումնական հաստատություն Նինոծմինդայի մարզադպրոցը» 3 ուղղիղ գնումներից բոլորն էլ «էս-ջի-գազ ընկերության» հետ է կազմել, «Նինոծմինդայի արտադպրոցական կրթական հաստատությունը» 2 ուղիղ գնումներից երկուսն էլ կազմել է «էս-ջի-գազ ընկերության» հետ։

Միայն «Մեեկի»-ից է գնում վառելանյութ Ախալքալաքի-Նինոծմինդայի մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանի բյուրոն։ Պարզեցված ձևով վառելանյութ գնելն Մկոյանների ընկերություններից 2014 թվականի հունվարից է սկսվել և վերջին պայմանագիրը 2019 թվականի հոկտեմբերին է կազմվել։ Այս ժամանակահատվածում բյուրոն ՍՊԸ-ից 78 339 լարի արժողությամբ վառելանյութ գնել է 34 անգամ։ Այստեղից 49 000 լարիի՝ 9 պայմանագիր պատգամավորը անձամբ է կազմել ընկերության տնօրենի Նորայր Մկոյանի, իր հորեղբոր հետ։ Այնուհետև, երբ Հենզել Մկոյանի որդին «Մեեկի»-ի բաժնետեր դարձավ, բյուրոյից ընկերության հետ պայմանագիր 4 հեշտացված գնումի համար է կազմվել և արդյունքում, 4 866 լարի է փոխանցվել։

Ինչ վերաբերում է Հենզել Մկոյանի երրորդ ընկերությանը «Ախալգազ»-ին միակ ուղիղ գնումը եղել է 2011 թվականին, 1600 լարի արժողությամբ է Ախալքալաքի բարձրագույն ուսումնական հաստատություն-քոլեջի հետ։

Տենդեր-մրցույթներ

Մկոյանի ընկերություններն առանց մրցակցության հաղթում են Ջավախքում հայտարարված պետական տենդեր-մրցույթներն էլ։

«Մեեկ»-ը 2011-2012 Ախալքալաք-Նինոծմինդայի և նրանց ՍՊԸ-ների/իրավաբանական անձանց հայտարարած 7 (SPA120012776, SPA120005992, SPA120003493, SPA110028358, SPA110021318, SPA110018652, SPA110004667) տենդեր-մրցույթի միակ մասնակիցն է եղել, համապատասխանաբար 7-ն էլ հաղթել է և 230 410 և ընդհանուր 230 410 լարի է փոխանցվել։

«էս-ջի-գազ ընկերությունն» էլ 2011 թվականի ապրիլից ներառյալ դեկտեմբեր, ընդհանուր առմամբ 3 տենդեր-մրցույթի է մասնակցել (SPA110031199, SPA110029741, SPA110009972)., որից մեկը չի կայացել, երկուսի (Ախալքալաքի երկրոդ հանրային դպրոցի և Նինոծմինդայի մագիստր դատարանի) միակ մասնակիցն է եղել և պայմանագրերի ընդհանուր արժողությամբ 14 869 լարի է փոխանցվել։

Ըստ “Թիայ Ջեորջիան” Մկոյանների մրցակից է տեղացի բիզնեսմեն Գրիգոլ Համբարձումյանը։ Նա Ախալքալաքի և Նինոծմինդայի հեշտացված գնումները 2010 թվականից մինչը 2014 թվականի հունվարը դեռ ՍՊԸ Մաքսիմեդով», 2014 թվականի հունվարից մինչև 2014 թվականի հունիսը նույն ուղղությամբ գնումները գրանցել է ՍՊԸ “Օցնեբա-2014”-ով։ Համբարձումյանները Ախալքալաքում վառելանյութի բիզնեսը, Մկոյանների «Մեեկի»-ից մեկ տարի առաջ է սկսել` 1998 թվականից։

Համբարձումյանները մինչ հիմա Ախալքալաք-Նինոծմինդա մունիցիպալ աշխատանքներից և հանրային դպրոցների ընդհանուր՝ 72 762 լարի 132 գնումներից է ստացել։

Ինչպես նշում է “Թիայ Ջեորջիան” 2016 թվականից հետո, երբ Հենզել Մկոյանը Ախալքալաքի մեծամասնական պատգամավոր է դարձել, նրա մարցակից “Օցնեբա-2014”-ը, որը գրանցված է Ախալքալաքի մունիցիպալիտետում, գնումներում էլ չի մասնակցում։ Այս ֆոնի վրա, Մկոյանների ընկերությունները թե Ախալքալաքում, թե Նինոծմինդայում ավելի ակտիվ են գործում։

Հենզել Մկոյանի եղբայրը և հորեղբայրը, Մարտուն և Նորայր Մկոյանները կառավարություններում եղած կուսակցությունների խոշոր դոնորներն են։ Նրանք, երբ որ կառավարությունում էր “Ազգային շարժումը” 115 000 լարին են նվիրաբերել։ “Վրացական Երազանքի” մեծամասնություն լինելուց հետո ընդհանուր 213 000 լարի են նվիրաբերել։

«Միջազգային թափանցիկություն` Վրաստանը» կոչ է անում պետական անվտանգության ծառայության հակակոռուպցիոն գործակալությանը և գլխավոր դատախազությանը, ուսումնասիրի ՍՊԸ «Մեեկի»-ի և Սպը «էս-ջի-գազ» ընկերության յուրաքանչյուր պետական գնում և պարզի, արդյոք այդ գնումները չէն հայտարարավել նրանց համար ցանկալի պայմաններով և բացահայտվում է թե ոչ կոռուպցիայի նշաններ։