Ախալքալաքի մունիցիպալիտետը անցյալ տարվա նախագծից մնացած Բավրա-Կարտիկամ ճանապարհի 535 մետրի վերականգնման համար հայտարարել էր տենդեր, սակայն տենդերը չի կայացել:

Բավրա-Կարտիկամ ճանապարհն ասֆալտապատվել է 2019 թ-ին: Ասֆալտապատման աշխատանքներն իրականացրել է «Արալի» ընկերությունը:
Տվյալ աշխատանքների համար հատկացվել էր 1 048 150 լարի, սակայն ընկերությունը տենդերը շահել էր 1 006 224 լարիի չափով:

Ըստ պատգամավոր Գենադի Էլիզբարյանի, անցյալ տարի պետք է ասֆալտապատվեր 2535 մետր ճանապարհ, սակայն ասֆալտապատվեր է միայն 2000 մետր: Այս տարի մունիցիպալիտետը կասֆալտապատի մնացած 535 մետրը:

Կարտիկամում դժգոհ են ասֆալտապատման ենթակա ճանապարհի երկարությունից

«Այս տարի մնացած մասն է ասֆալտապատվելու: Անցյալ տարվա ասֆալտի վերջից մինչև գյուղի հարսանեկան տուն: Սակրեբուլոն մոտ օրերս գումարը կհաստատի», – ասաց Գենադի Էլիզբարյանը:

Այս աշխատանքների տենդերը մունիցիպալիտետը հայտարարել էր հունվարի 15-ին՝ հատկացնելով 434 630 լարի, սակայն այն չի կայացել մասնակիցների բացակայության պատճառով:

Հարկ է նշել, որ նախորդ տարվա ճանապարհահատվածի ասֆալտապատումը բավականին խնդրահարույց էր:

Բավրա գյուղում նոր ասֆալտը ճեղքվել է

Կարտիկամի ճանապարհն երրորդ անգամ կվերանորոգվի

Կարտիկամի և Բավրայի բնակիչները դժգոհ են ասֆալտապատումից

Բավրա-Կարտիկամ նորակառույց ճանապարհը վերանորոգվում է