NDI-ի (Ազգային ժողովրդավարական ինստիտուտ) սոցիոլոգիական հետազոտությունների համաձայն հարցվողների 54%-ի հիմնական շահույթը համարվում է թոշակը կամ այլ պետական օգնությունը, իսկ բնակչության 66%-ն անգործ է:

NDI-ի սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքներով, որը անցկացվել է ամբողջ Վրաստանում 2015 թվականի օգոստոս-սեպտեմբերին, հարցվողների 54%-ի հիմնական շահույթը համարվում է թոշակը կամ այլ պետական օգնություն, հարցվողների 41%-ինը դա աշխատավարձն է, իսկ 24%-ը շահույթ է ստանում գյուղատնտեսական գործունեությունից:

36%-ը հարցվողների ապրում է բարեկամներից ուղղարկված միջոցների հաշվին, կամ էլ արտասահմանցի մտերիմներից ուղղարկված միջոցներով: Հետևյալ հարցումների արդյունքների համաձայն 66%-ը համարվում են անգործ, 36%-ը` աշխատում են: Հարցումներին մասնակցել են Վրաստանի 4 448 քաղաքացիներ:

Ամբողջ հարցվողների 57%-ը չունեն ոչ մի տեղեկություն տեղի ինքնակառավարման մարմինների գործունեության մասին, 34%-ը ` դժգոհ է քաղաքապետարանի և քաղաքային վարչության աշխատանքից: Հարցվողների 6%-ը քաջատեղյակ են ինքնակառավարման մարմինների գործունեության մասին: