Ախալքալաքի մունիցիպալիտետի խաղատնային բիզնեսից ստացած եկամուտներն աճում են՝ ըստ մունիցիպալիտետի 2017-2019 թվականների տվյալների: Եկամուտի աճը պայմանավորված է ոչ թե հարկի չափի փոփոխությամբ, այլ խաղատնային բիզնեսի օբյեկտների քանակի փոփոխությամբ:

Այսպիսով, եթե 2017 թվականին մունիցիպալիտետը հարկային եկամուտների տեսքով՝ խաղային բիզնեսից 396 800 լարի է ստացել, ապա 2018 թվականին այդ եկամուտները կազմել է 693 500 լարի, իսկ 2019թ.-ին՝ 948 600 լարի: 2017թ.-ի և 2019թ.-ի տարիների եկամուտների չափը համեմատելիս աճը դիտարկվում է մոտ 140%:

Ախալքալաքում խաղատնային բիզնեսի հարկի չափի վերջին փոփոխությունները կատարվել են 2017 թվականին:

Փոփոխությունների մասին կարող եք կարդալ ստորև՝

Ախալքալաքը ընտրեց միջին հարկը կազինոների համար

Խոպանից խաղատուն կամ Ախալքալաքում մոլեխաղերի սեզոնի թեժ ժամանակն է

Լաս Վեգասն Ախալքալաքում

Խաղամոլություն, ազարտ և հետևանքներ