Վրաստանի խորհրդարանական մեծամասնության անդամ, խորհրդարանի նախկին խոսնակ Իրակլի Կոբախիձեն ընտրվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ:

Իրակլի Կոբախիձեի գլխավորությամբ Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունն այս օրերին Ստրասբուրգում մասնակցում է ԵԽԽՎ-ի նստաշրջանին։ Քվեարկությունը տեղի է ունեցել Ստրասբուրգում՝ ԵԽ ձմեռային նստաշրջանի շրջանակներում:

Բացի այդ, նախատեսված է Վրաստանի Արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկանիանիի ելույթը։ Նա հանդես կգա որպես Եվրախորհրդի նախարարների հանձնաժողովի նախագահությունը ստանձնած երկրի ներկայացուցիչ՝ ներկայացնելով նախարարների կաբինետի կողմից իրականացված գործունեության հաշվետվությունը։

Այսօր մեկնարկում է նաև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու գործնական այցը Եվրոպայի խորհուրդ: Վրաստանի նախագահը ելույթ կունենա Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին, որից հետո էլ կպատասխանի խորհրդարանական վեհաժողովի պատգամավորների հարցերին:

Նախատեսված է Վրաստանի նախագահի հանդիպումները Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: