Շրջակա միջավայրի ազգային գործակալության լրատվությամբ՝ չոր եղանակը Սամցխե-Ջավախքում կպահպանվի մինչև հունվարի 30-ը, 31-ից սպասվում է ձյուն:

Հունվարի 28-29-ին Նինոծմինդայում ցերեկային ժամերին սպասվում է 0, -2 աստիճան, իսկ գիշերը -13, -15 աստիճան սառնամանիք: Հունվարի 31-ին տարածաշրջանում օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում է ուժեղ ձյուն:

Փետրվարի 1-2-ին, Սամցխե-Ջավախքում սպասվում է սառնամանիք: Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին Ախալքալաքում, Նինոծմինդայում և Բակուրիանիում կնվազի մինչև -4 աստիճան: Սակայն Բորժոմիում և Ախալցիխեում օդի ջերմաստիճանը կլինի 0 աստիճան, իսկ գիշերային ժամերին կանխատեսվում է -13, -15 աստիճան սառնամանիք: