Այսօրվա դրությամբ Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջանի դպրոցներում 45 աշխատողի թափուր աշխատատեղ կա: Թափուր աշխատատեղ է հայտարարվել մանկավարժի, բժշկի և այլ աշխատողների համար: Ամենապահանջվածը ֆիզիկայի ուսուցիչն է:

Թափուր աշխատատեղերը հայտարարվել են Ուսուցիչների մասնագիտական զարգացման ազգային կենտրոնի կայքէջում:

Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում ամենամեծ թվով՝ 31 թափուր աշխատատեղ հայտարարվել է Ախալքալաքի շրջանում:

Ինչ վերաբերում է Նինոծմինդային, ապա այստեղ 14 ազատ աշխատատեղ կա:

Տարածաշրջանի մյուս շրջաններում թափուր աշախատատեղերի քանակը չի գերազանցում 10-ը:

Ներկայացնում ենք Ախալքալաքի մունիցիպալիտետում թափուր աշխատատեղերի ցուցակը:

Կիրովական գյուղի դպրոցում

1. Ֆիզիկա՝ VIII, IX, X, XI դասարաններ
2. Մաթեմատիկա՝ X դասարան
3. Օտար լեզու (ռուսերեն)՝ V, VI, VII, VIII, IX, X, XI, XII դասարաններ

Բուղաշեն գյուղի դպրոցում

1. Աշխարհագրություն՝ VII, VIII դասարաններ
2. Մեր Վրաստանը՝ V, VI դասարաններ
3. Կենսաբանություն՝ V, VI դասարաններ
4. Ֆիզիկա՝ VIII, IX, X, XI դասարաններ

Կոթելիա գյուղի Թամազ Մելիքիձեի անվան դպրոցում

1. Ֆիզիկա՝ VII, VIII, IX, X, XI դասարաններ

Խավեթ գյուղի դպրոցում

1. Երաժշտություն՝ V, VI, VII, VIII, IX, X դասարաններ
2. Արվեստ՝ V, VI, VII, VIII, XI դասարաններ
3. Օտար լեզու (անգլերեն)՝ I, II, III, IV, V, VI, VII, VIII, IX, X, XI, XII դասարաններ

Ալաստան գյուղի դպրոցում

1. Ֆիզկուլտուրա՝ VI, VII, VIII, X դասարաններ
2. Երաժշտություն՝ VI, VII, VIII, IX, X դասարաններ
3. Արվեստ՝ VI, VII, VIII, IX դասարաններ

Խուլգումո գյուղի դպրոցում

1. Քիմիա՝ IX, X, XI, XII դասարաններում

Արագվա գյուղի դպրոցում

1. Օտար լեզու (անգլերեն)՝ I, II, III, V, IX դասարաններ

Տուրցխ գյուղի դպրոցում

1. Երաժշտություն

Վաչիան գյուղի դպրոցում

1. Մաթեմատիկա՝ III դասարան
2. Արվեստ՝ III դասարան
3. Օտար լեզու (ռուսերեն)՝ X, XI, XII դասարաններ
4. Ազգային փոքրամասնության լեզու (հայոց լեզու)՝ VII, X դասարաններ

Չունչխա գյուղի դպրոցում

1. Աշխարհագրություն՝ VII, VIII, IX, X, XI դասարաններ
2. Քաղաքացիական կրթություն

Բավրա գյուղի դպրոցում

1. Քիմիա
2. Ֆիզիկա

Աբուլ գյուղի դպրոցում

1. Արվեստ՝ IV, VII, VIII, IX, X դասարաններ
2. Մաթեմատիկա
3. Քիմիա

Ղադոլար գյուղի դպրոցում

1. Ֆիզիկա՝ VIII, IX դասարաններ

Զակ գյուղի դպրոցում

1. Ֆիզիկա՝ VIII, IX, X, XI դասարաններ
2. Կենսաբանություն՝ VII, VIII դասարաններ

Նինոծմինդայի մունիցիպալիտետ

Ղաուրմա գյուղի դպրոցում

1. Ֆիզիկա

Հեշտիա գյուղի №1 դպրոցում

1. Արվեստ՝ I, IV դասարաններ

Հեշտիա գյուղի №2 դպրոցում

1. Ֆիզիկա՝ VIII, IX, X, XI դասարաններ
2. Հատուկ ուսուցիչ

Սաթխա գյուղի դպրոցում

1. Աշխարհագրություն՝ VII, VIII, IX, X, XI դասարաններ
2. Մաթեմատիկա՝ X, XI, XII դասարաններ
3. Բժիշկ

Սաղամո գյուղի դպրոցում

1. Օտար լեզու (անգլերեն)՝ I, III, VI դասարաններ

Փոկա գյուղի դպրոցում

1. Ֆիզիկական դաստիարակություն և սպորտ՝ VI, VII, VIII, IX, X, XI, XII դասարաններ
2. Քաղաքացիական կրթություն X դասարանում

Ղուլալիս գյուղի դպրոցում

1. Ֆիզիկա

Ժդանովական գյուղի դպրոցում

1. Երաժշտություն՝ V, VI, VII, VIII, IX դասարաններ
2. Վրացերենը, որպես երկրորդ լեզու՝ IX, X, XI, XII դասարաններ

Եֆրեմովկա գյուղի դպրոցում

1. Աշխարհագրություն՝ VII, VIII դասարաններ

Թափուր աշխատատեղերի համար դիմում կարող եք ներկայացնել մինչև հունվարի վերջ:

Տեղեկատվությունը վերցված է pedagogi.ge կայքից (2020 թվականի դեկտեմբերի 23-ի, ժամը՝ 17:00 տվյալներով):