Հարցվածների 53 տոկոսը համարում է, որ երկիրը զարգանում է սխալ ուղղությամբ,- այս մասին նշված է ազգային-ժողովրդավարական ինստիտուտի (NDI) հետազոտության մեջ:

Ըստ հետազոտության, հարցվածների 19 տոկոսը համարում է, որ երկիրը զարգանում է ճիշտ ուղղությամբ, իսկ 24 տոկոսի կարծիքով, չի փոխվում:

Հետազոտությունն անցկացվել է 2019 թվականի նոյեմբերի 19-ից մինչև դեկտեմբերի 13-ն ընկած ժամանակահատվածում, Վաստանի մասշտաբով (բացառությամբ օկուպացված տարածքների):

«NDI»-ի հետազոտություններն իրականացվում են Մեծ Բրիտանիայի «UK aid»-ի ֆինանսական աջակցությամբ: Հարցումն անցկացնում է «CRRC-Վրաստանը»: