2020 թվականի երրորդ եռամսյակից, Ազգային վիճակագրության ծառայությունը նոր մեթոդաբանությամբ տվյալներ կհավաքի զբաղվածության և գործազրկության վերաբերյալ: Գյուղացիները, ովքեր իրենց համար գյուղատնտեսությամբ են զբաղվում, չեն համարվի աշխատող:

Ըստ Ազգային վիճակագրության ծառայության գործադիր տնօրեն Գոգիտա Թոդրաձեի, նոր մեթոդաբանության համաձայն, միայն այն մարդը կհամարվի աշխատող, ով առաջարկում է իր ծառայությունը կամ արտադրանքը շուկայում, այսինքն՝ իր աշխատանքի արդյունքն է վաճառում: Իսկ այն մարդը, ով իր հողամասում զբաղվում է գյուղատնտեսությամբ և բերքը օգտագործում է միայն ինքը, այլևս չի համարվի աշխատող:

«Ըստ նոր մեթոդաբանության՝ մարդիկ, ովքեր այլևս կողմնորոշված չեն դեպի շուկա, բացառվելու են ինքնազբաղվածների կարգից: Եվ նրանք, ովքեր շուկայում չեն վաճառի բերքի 50 տոկոսից ավելին: Նման մարդիկ այլևս չեն համարվի ինքնազբաղված», – ասել է Ազգային վիճակագրության ծառայության տնօրենը:

Գոգիտա Թոդրաձեի խոսքով՝ սկսած 2020 թվականի երրորդ եռամսյակից, այսինքն՝ այն բանից հետո, երբ Ազգային վիճակագրության ծառայությունը հրապարակում է զբաղվածության և գործազրկության ցուցանիշները, որոնք հաշվարկվում են նոր մեթոդաբանության համաձայն, զբաղվածության ցուցանիշները կարող են կտրուկ փոխվել:

Թոդրաձեի խոսքով, նոր ստանդարտն արդեն ներդրվել է մոտ 20 երկրում, այդ թվում՝ Հայաստանում, Մոլդովայում, ինչպես նաև ԵՄ անդամ երկրներում: Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա, ըստ Թոդրաձեի, 2020 թվականի առաջին երկու եռամսյակների ընթացքում կհավաքվեն տվյալներ՝ օգտագործելով հարցաթերթիկներ ինչպես նոր, այնպես էլ հին մեթոդաբանությամբ, իսկ երրորդ և չորրորդ եռամսյակների տվյալներն ամբողջությամբ վերլուծվելու են Ազգային վիճակագրության ծառայության կողմից՝ օգտագործելով նոր մեթոդաբանությունը: