2020 թվականի հոկտեմբերին Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների համար պետբյուջեից կհատկացվի 42 760 752 լարի: Ավելի քան 4 մլն լարիով ավել, քան նախորդ 2016 թվականի ընտրություններին:

Ընտրությունների անցկացման համար անհրաժեշտ ծախսեր հատկացնելու վերաբերյալ Վրաստանի կառավարությունը հատուկ որոշում է ընդունել: Այս մասին հայտնում է Ալիք մեդիա լրատվականը:

Հատկացված գումարից աշխատավարձերի համար կտրվի 19 531 295 լարի, ընտրական սուբյեկտների ներկայացուցիչների ֆինանսավորման համար՝ 7 238 050 լարի, իսկ ընտրական սուբյեկտի հեռուստատեսային գովազդի տեղադրման համար կհատկացվի 2 111 674 լարի:

Հիշեցնենք, որ 2016 թվականի խորհրդարանական ընտրություններին պետբյուջեից հատկացվել էր 38 136 230 լարի, այսինքն ավելի քան 4 մլն լարիով պակաս, քան 2020 թվականին: