Ախալքալաքի մունիցիպալիտետում «100 ներդրումային առաջարկ բիզնեսի համար» կառավարական ծրագրով աճուրդի հանված 11 օբյեկտներից վաճառվել է ընդամենը երկուսը:

Էկոնոմիկայի նախարարությունը, 2019 թվականի նոյեմբերին, անբողջ հանրապետությունով պետական օբյեկտներն աճուրդի էր հանել: Օբյեկտների մեծ մասը չէր վաճառվել, և դրանք կրկին աճուրդի էին հանվել: Ախալքալաքում առաջին անգամ աճուրդի էր հանվել 8, երկրորդ անգամ՝ 11 օբյեկտ և հողամաս: Դրանցից մեկ օբյեկտ վարձակալության էր տրվում, մյուս օբյեկտն էլ գյուղատնտեսական նշանակության հողատարածք էր, իսկ մնացած 9-ը` ոչ գյուղատնտեսական նշանակության հողամասեր:

Աճուրդի հանված օբյելտների վերջնաժամկետը հունվարի 8-ն էր, իսկ որոշներինը ՝ 2020-ի հունվարի 3-ը: https://www.eauction.ge/ կայքում, Ախալքալաքի մունիցիպալիտետում պետական ​​օբյեկտների վաճառքի և վարձակալության համար նախատեսված 8 աճուրդ նշված է որպես 《չկայացած》:

Ախալքալաքի մունիցիպալիտետում աճուրդի հանված պետական ​​օբյեկտներից վաճառվել են ստորև նշվածները.
1. Ոչ գյուղատնտեսական նշանակության 19963 ք / մ հողամաս Խոսպիո գյուղում: 200,000 լարի նախնական արժեքի դեպքում այն վաճառվել է 201,000 լարիի չափով: Աճուրդին մասնակցել է միայն մեկ հայտատու:

2.Կուլիկամ գյուղում վաճառվել է «Երկար Արտեր» գյուղատնտեսական նշանակության հողամաս, մեկնարկային գինը՝ 450 լարի: Այն վաճառվել է 2250 լարիով։ Աճուրդին մասնակցել է երկու մասնակից։

Աճուրդի հանված և չվաճառված պետօբյեկտները հետևյալն են.
Գյուղ Լոմատուրցխ, 10.472 քառ. մ. մակերեսով հողատարածք, հին աճուրդի գինը 59 500 լարի էր, նոր գինը` 60 000 լարի:

Գյուղ Արագվա, 122 618 քառ. մ. մակերեսով հողատարածք, հին մեկնարկային աճուրդի գինը` 409 500 լարի, նորը՝ 410 000:

Քաղաք Ախալքալաք, Դավիթ Աղմաշենեբելիի փողոցում գտնվող 10,380 ք/մ մակերեսով հողամաս, աճուրդի մեկնարկային գինը՝ 280 000 լարի, առաջին անգամ սահմանվել էր 275 920 լարի:

Գյուղ Վաչիան, հողամաս 2 շինություններով, մակերեսը՝ 15 905 ք/մ, հին մեկնարկային աճուրդի գինը՝ 57 800 լարի, նորը՝ 58 000 լարի:

Գյուղ Գոգաշեն, 25 056 ք/մ մակերեսով հողամաս, աճուրդի մեկնարկային գինը 62 640 լարի էր, նորը՝ 63 000 լարի:

Գյուղ Ափնիա, 29 110 ք/մ մակերեսով հողատարածք, հին աճուրդի մեկնարկային գինը՝ 87 330 լարի էր, նորը՝ 88 000 լարի:

Գյուղ Կարծախ, հյուրանոցային համալիր 127.558 ք/մ տարածքով, հին աճուրդային գինը կազմել է 355 800 լարի, նորը՝ 356 000 լարի: