Անտառում սառած 23-ամյա երիտասարդ տղամարդուն գտել են Մաջադիա և Օլավերդ գյուղերի միջև ընկած անտառների կիրճում: Նա անհետացել էր ընդամենը մի քանի ժամ, նրան գտել են մահացած:

Համագյուղացիների խոսքով՝ երիտասարդը երբեմն քայլում էր Մաջադիայից մինչև Օլավերդ՝ անտառներով, այնտեղ ապրում են նրա հարազատները:

Երիտասարդն անհետացել է երեկ երեկոյան, 18:00-ից Մաջադիայի բնակիչները սկսել են փնտրել նրան, նրանք նաև ներգրավել են ոստիկանությանը, նրան գտել են Օլավերդի բնակիչները՝ կեսգիշերին: Ըստ ականատեսների, նա ընկել է ճանապարհից անտառի փոքրիկ ձորի մեջ, որտեղից դուրս գալը շատ դժվար է եղել, իսկ հանգուցյալը ստորին վերջույթների շարժման հետ կապված խնդիրներ է ունեցել:

Հետաքննությունը սկսել է Վրաստանի քրեական օրենսգրքի 116-րդ՝ «Անզգուշությամբ մահ պատճառել» հոդվածի համաձայն: