Դեկտեմբերի 29-ին, Ախալքալաքի «ԱրմՄաթ» ինժեներական լաբորատորիայում անցկացվեց ձեռքբերումների ամենամյա շնորհանդեսը, որի ժամանակ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը երեխաներին նվիրեց ամանորյա նվերներ:

«ԱրՄաթ»-ում հավաքվել էին երեխաները, աշակերտների ծնողները, ինչպես նաև այն երեխաների ծնողները, ովքեր նամակ են գրել Ձմեռ պապիկին և այդ նամակները ուղարկել հավաքված «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի ֆեյսբուքյան էջին: Նվերները պատրաստվել էին «Դարձիր Ձմեռ պապ» բարեգործական միջոցառման շրջանակներում, յուրաքանչյուր ոք կարող էր իրականացնել երեխաների ցանկությունը:

«Արմաթ»-ի սաները ներկայացրեցին իրենց ծրագրերը (խաղերը), որոնք հիմնականում վերաբերում էին ամանորյա թեմատիկային: Ցուցադրեցին նաև ռոբոտաշինության հետ աշխատելու արդյունքները՝ փայտե ամանորյա խաղալիքները: Միջոցառումն ուղեկցվեց երգերով, երաժշտությամբ և շուրջպարով: Դրանից հետո Ձմեռ պապը և Ձյունանուշը նվերներ բաժանեցին երեխաներին:

Ըստ կազմակերպիչների, նույն միջոցառումը տեղի է ունեցել նաև Նինոծմինդայի մունիցիպալիտետի Հեշտիա գյուղում, որտեղ գործում է նաև «ԱրմՄաթ» ինժեներական լաբորատորիան: Ինչպես նաև Կարծախ գյուղում Ձմեռ պապը կգնա տնեցտուն և նվերներ կբաժանի:

«Արմաթ» ինժեներական լաբորատորիայում պատանիները կարող են ուսանել ծրագրավորում, ռոբոտաշինություն և ժամանակակից ճարտարագիտություն: Այն նախատեսված է 10-18 տարեկան դպրոցականների համար: