Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, Ախալքալաքում անցկացվեցին ամանորյա երկու, տոնական միջոցառումներ: Թիվ 1 նախկին զինվորական ավանում և թիվ 5 դպրոցի տարածքում:

Թիվ 1 նախկին զինվորական ավանում միջոցառումը սկսվեց ժամը 12: 00-ին: Այն ավարտվելուց անմիջապես հետո` ժամը 14: 00-ին, Նազարեթյան փողոցում՝ թիվ 5 դպրոցի տարածքում սկսվեց երկրորդ միջոցառումը:

Toncar 1

Հավաքված երեխաներին ու ծնողներին իրենց զվարթ պարերով ուրախացրեցին «Ջավախք» և «Մուրջի» համույթները:

Tonacar 4

Միջոցառմանը ներկա էին Ախալքալաքի քաղաքապետարանի Մշակույթի, սպորտի, կրթության, տուրիզմի և երիտասարդության հարցերի ծառայության ղեկավար Վալերի Ստելմաշովը և Աշուղ Ալիկ Ջավախքը:

Tonacar 5

Tonacar 3

Վալերի Ստելմաշովի խոսքերով, միջոցառումը կազմակերպվել էր քաղաքի տարբեր մասերում, որպեսզի բոլոր երեխաներն էլ կարողանային մասնակցել:

Tonacar 6

Միջոցառումների ավարտին Ձմեռ պապը և Ձյունանուշը երեխաներին նվերներ բաժանեցին (քաղցրավենիք):

Toncar 2

Երկար սպասված տոնակատարությունը տեղի կունենա դեկտեմբերի 31-ին, ժամը 18:00-ին, երեկոն կուղեկցվի ամանորյա գալա համերգով:

Արարողությանը կմասնակցի գեղարվեստի դպրոցի համույթը, որի ընթացքում կպարգևատրվեն նաև 2019 թվականի լավագույն մարզիկներն ու նկարիչները:

Միջոցառման անիմատորները, Ձմեռ պապը և Ձյունանուշը կապահովեն տոնական բարձր տրամադրությունը:

Երեխաներին կբաժանվի քաղցրավենիք: Արարողությունը կավարտվի շքեղ հրավառությամբ: