Վրաստանի Պետական անվտանգության ծառայության տարածած հայտարարության համաձայն, օկուպացիոն ուժերի կողմից նոյեմբերի 9-ին ձերբակալված բժիշկ Վաժա Գափրինդաշվիլին ազատ է արձակվել: Այս պահին նա գտնվում է Վրաստանի կենտրոնական իշխանության կողմից վերահսկվող տարածքում:

Հիշեցնենք, Վրաստանի օրթոպեդ-վնասվածքաբանների ընկերակցության նախագահ Վաժա Գափրինդաշվիլին ձերբակալվել էր Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի տարածքում՝ ռուս սահմանապահների կողմից և մեղադրվում էր «սահմանը ապօրինի հատելու մեջ»։ Ըստ մամուլի հրապարակումների, նա մեկնել էր հիվանդին օգնելու։ Ցխինվալիի դատարանը բժշկի համար երկամսյա նախնական կալանքի որոշում էր կայացրել։

Վաժա Գափրինդաշվիլուն թողել են կալանքի տակ

Վաժա Գափրինդաշվիլիի աջակիցներն օդ են բարձրացրել փուչիկներ և սպիտակ խալաթ

«Սպիտակ խալաթների» ակցիա Ախալքալաքում