Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը կասկածում է, որ «Նորմանդական»-ի նման ձևաչափը կօգնի բարելավել ռուս-վրացական հարաբերությունները, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Հիմնախնդրի կառուցվածքը տարբերվում է, համապատասխանաբար յուրաքանչյուր կառուցվածք պետք է ունենա իր ձևաչափը, այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակը, արձագանքելով Վրաստանի նախագահի նախաձեռնությանը։

Դիմիտրի Պեսկովի խոսքով, Նորմանդական ձևաչափը եզակի է և այն ստեղծվել է Ուկրաինայի հարավ-արևելքում հակամարտության կարգավորման նպատակով, ինչն Ուկրաինայի ներքին խնդիրն է։ Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակի հայտարարությամբ Վրաստանի դեպքում խոսքը գնում է Ռուսաստանի և Վրաստանի միջև երկկողմ հարաբերությունների մասին։

Վրաստանի նախագահ, Սալոմե Զուրաբիշվիլին Վրաստանի առաջին ալիքի «Ազատ տեսողություն» հաղորդմանը տված հարցազրույցում խոսելով Ժնևյան բանակցությունների և Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին հայտարարել է, որ Ռուսաստանի հետ տարբեր ձևաչափերը արդյունք չեն տալիս, սակայն երկխոսությունը չի նշանակում զիջել։ Նախագահն ասել է նաև, որ պետք է միջազգային հանրությանը դիմել, որ ստեղծվի Նորմանդական ձևաչափի նման ձևաչափ։