«Energo Pro Georgia» էներգաբաշխիչ ընկերությունից հայտնում են, որ այսօր՝ դեկտեմբերի 26-ին, ժամը 14:00-ից մինչև 16:30-ն ընկած ժամանակահատվածում, պլանային աշխատանքների պատճառով նախատեսվում է հոսանքազրկում Ախալքալաքի որոշ փողոցներում:

Էլեկտրականություն չի լինի քաղաքի հետևյալ փողոցներում՝ Ազատություն, Ջավախիշվիլի, Չարենց, Թումանյան, Նալբանդյան և այլն:

Ինչպես նաև, Ախալքալաքի մունիցիպալիտետի Մեծ Սամսար և Փոքր Սամսար գյուղերը ժամը 12:00-ից մինչև 17:30-ը կմնան առանց էլեկտրականության: Իսկ Էխտիլա, Մերենիա, Կաջո, Ալաթուման, Ագանա և Սիրկվա գյուղերը կհոսանքազրկվեն ժամը՝ 17:00-ից մինչև 17:30-ն:

Վերականգնողական աշխատանքների ավարտին պես էլեկտրականությունը կվերականգնվի: