Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, ժամը 18:00-ին, Ախալքալաքի կենտրոնում՝ Մաշտոցի հրապարակում տեղի կունենա նախատոնական միջոցառումների բացումը:

Այսօր Մաշտոցի հրապարակում տեղի կունենա ամանորյա տոնածառի լույսերի վառման արարողությունը, պաշտոնապես կլուսավառվեն քաղաքի բոլոր ամանորյա լույսերը: Բացման արարողությունը կուղեկցվի համերգով, տեղի համույթները հանդես կգան երաժշտական ու պարային համարներով:

Այս պահի դրությամբ «2020» տեղադրումը, որը առաջիկա տոների գլխավոր նորամուծությունն է հանդիսանում, դեռ չկա:

Հիշեցնենք, որ քաղաքի զարդարումը սկսվել էր դեկտեմբերի 19-ին: Այս աշխատանքների տենդերը շահած «Գեոպրոֆ» ՍՊԸ-ն զբաղվում է քաղաքի ամանորյա զարդարանքով:

Ընկերության ներկայացուցչի խոսքով` տոնածառի ապամոնտաժումը պետք է իրականացվի 2020 թվականի հունվարի 15-ին: