Այսօր, դեկտեմբերի 21-ին Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության դահլիճում հաշվետու համերգով հանդես եկավ կիրակնօրյա դպրոցի «Ջավախքի ձայներ» երգչախումբը:

«Ջավախքի ձայներ» երգչախումբը, ղեկավար Գայանե Աղաջանյանի գլխավորությամբ՝ ներկայացան հայկական ժողովրդական երգերի կատարումներով:

Տոնական միջոցառմանը ներկա էին՝ Նինոծմինդայի հոգևոր հովիվ Տ․ Արմաշ քահանա Պողոսյանը, Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևորական Տ․ Նարեկ քահանա Տիգրանյանը, Ախալքալաքի շրջանային ժողովի նախագահ Նաիրի Իրիցյանը, փոխքաղաքապետ Արմեն Մառանգոզյանը, ծնողներ և բազմաթիվ այլ հյուրեր։

Միջոցառման ավարտին Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տ․ Մաղաքիա վարդապետ Ամիրյանն իր օրհնությունն ու գնահատանքը բերեց երգչախմբի ղեկավարին, սաներին և ծնողներին՝ գեղեցիկ միջոցառման համար: Անուհետև երգչախմբի սաներին ամանորյա նվերներ բաժանեց Հայր Սուրբը։

«Ջավախքի ձայներ» երգչախմբի հաշվետու տարեկան համերգն ավարտվեց Տերունական աղոթքով: