Դեկտեմբերի 17-20-ը, Թբիլիսիում անցկացվում է արտասահմանում Վրաստանի դիվանագիտական ներկայացուցչություների և հյուպատոսների ամենամյա հանդիպումը՝ «Դեսպանների համաժողով 2019 – Վրաստանը՝ Եվրոպայի խորհրդի նախագահող երկիր, ընդհանուր արժեքների, իրավունքների և ազատության համար» խորագրով:

Համաժողովը բացելու է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին: Մասնակիցներին խոսքով դիմելու են Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան և խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն:

Համաժողովին գնահատելու են 2019 թվականի երկրի արտաքին քաղաքական ձեռքբերումները, արտաքին գործերի նախարարության մեկ տարվա գործունեությունը, ինչպես նաև ներկայացվելու է՝ հաջորդ տարվա գործողությունների պլանը և նոր նախաձեռնությունները: Դեսպանների համաժողովը կավարտվի դեկտեմբերի 20-ին, արտաքն գործերի նախարարի մամլո ասուլիսով: