Ճանապարհային դեպարտամենտի նախագահ Իրակլի Քարսելաձեն և Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարի առաջին տեղակալը ներկայացրեցին 2019 թվականի նախագծերը:

Ինչպես նշել է Իրակլի Քարսելաձեն, Ճանապարհային դեպարտամենտն այս տարի վերականգնել է 800 կմ ճանապարհ, ինչը գրեթե 4 անգամ ավելի է նախորդ տարվանից: Իրականացվել է նաև 52 կամրջի կառուցում և վերակառուցում: Ընդհանուր առմամբ, 2019 թվականին իրականացվել է վերականգնողական 200 նախագիծ:

2019-ին վերականգնվել են այնպիսի խոշոր և կարևոր ճանապարհներ, ինչպիսին է Նիչբիսի-Դիդիգորո-Դիդի-Թոնեթի 26 կմ երկարությամբ ճանապարհը, որը Մցխեթա-Մթիանեթին և Քվեմո Քարթլին միացնող ամենակարճ ճանապարհն է:

Համաշխարհային բանկի ֆինանսական աջակցությամբ վերականգնվել է Ճրեբալո-Նիկործմինդա միացնող 26 կմ ճանապարհը, արժեքը կազմել է 18 533 700 լարի: Վերականգնվել է նաև Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա 16-կիլոմետրանոց ճանապարհահատվածը, որի արժեքը 13 795 800 լարի է:

Միևնույն ժամանակ, ակտիվ աշխատանքներ են տարվում տուրիստական երթուղիների վերականգնման ուղղությամբ, ներառյալ Ցագերիում ավարտված ճանապարհները: Ներկայումս վերակառուցվում են Խվամլի լեռնանցքի ճանապարհը, իսկ 2020-ին կավարտվի Խոնիում գտնվող Օկացեի կիրճը տանող մուտքի ճանապարհը, Ձամայի կիրճում կամուրջների վերակառուցումը, Կղինցվիսի-Գվերձինեթի-Տղեմլովանի ճանապարհնները: Վերականգնվում է նաև Դավիթ Գարեջի վանական համալիր տանող ճանապարհը:

Աշխատանքներ են տարվում Ձիրուլա-Խարագաուլի-Մոլիթ-Փոնա-Չումաթելեթի 50 կմ երկարությամբ ավտոճանապարհի վրա: Այս հատվածը միացնում է Խարագուլիի մունիցիպալիտետը E-60 մայրուղու հետ: Այն ամբողջովին կավարտվի 2021 թվականին:

Աշխատանքները շարունակվում են նաև Կախեթի, Ախմետա-Թելավի-Բակուրցիխեի (Գուրջանիի շրջանում) ուղղությամբ՝ 15,5 կմ երկարությամբ: Նշված ճանապարհի շինարարությունը կավարտվի 2020 թվականին:

Վերականգնումն իրականացվում է այն ճանապարհների վրա, որտեղ ասֆալտբետոնե ծածկ երբևիցե չի եղել:

Վերականգնողական աշխատանքներ են տարվում նաև Թիանեթի-Ախմետա ավտոճանապարհի 28 կմ-ում և Խորնաբուջի-Էրիսիմեդի ճանապարհի 21 կմ -ի վրա: