Վրաստանում ձմռանն ընդառաջ H1N1 վիրուսի առաջին դեպքն է բացահայտվել։ Վիրուսը հայտնաբերվել է Բաթումիում։

Հիվանդությունների վերահսկման կենտրոնից հայտնում են, որ A տիպի վիրուսից բացի, արդեն շրջանառվում է B տիպի վիրուսը, որը բնութագրվում է համեմատաբար մեղմ ախտանիշաբանությամբ:

Կենտրոնը տեղեկացնում է, որ H1N1 վիրուսի դեպքը հայտնաբերվել է Բաթումիում, հիվանդը դեռահաս է։ Իսկ H2N3 վիրուսը բացահայտվել է Թբիլիսիում, հիվանդը՝ փոքր երեխա է։ Երկու հիվանդն էլ տեղափոխվել են կլինիկա և արդեն ապաքինվում են:
Ախալքալաքի հոսպիտալի մենեջեր Ալեքսան Թորոյանն ասաց, որ մեր շրջանում գրիպի վիրուսի ոչ մի դեպք չի գրանցվել։

Հիվանդությունների վերահսկման կենտրոնի տնօրեն Ամիրան Գամղռելիձեի սեզոնային գրիպի դեպքերը քիչ են և այս ցուցանիշը մի քանի անգամ ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Ինչ պետք է իմանալ սեզոնային գրիպի մասին

Սեզոնային գրիպը, վիրուսային հիվանդություն է, որը փոխանցվում է մարդուց մարդ։

Ինչպես պաշտպանվել գրիպի վիրուսից

Գրիպը կանխարգելելու համար շատ կարևոր է ամեն տարի պատվաստում կատարել։ Պատվաստումն առավել կարևոր է այն մարդկանց համար, ովքեր վիրուսի բարդությունների բարձր ռիսկի տակ են գտնվում՝ հղիները, 65 տարեկան և բարձր անձիք, 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաները և խրոնիկ հիվանդություն ունեցող անձիք։ Ինչպես նաև այն անձիք, ովքեր ապրում և խնամում են վիրուսով վարակված անձանց։

Վիրուսն ուղղորդվում է՝ բարձր ջերմությամբ, գլխացավով, ինչպես նաև կոկորդի ցավ կամ հազ և հոդացավ։

Ինչ պետք է անել գրիպի դեպքում

Հազի կամ փռշտոցի դեպքում փակել բերանը թաշկինակով կամ բժշկական դիմակով, ձեռքերը հաճախակի լվանալ, երկար ժամանակ պառկել անկողնում, ընդունեք շատ քանակի հեղուկ, առողջ սնունդ: Եվ, եթե այդ ամենից հետո Ձեր առողջական վիճակը չի կարգավորվում, անպայման դիմեք բժշկի։