Ըստ մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեի՝ իշխող թիմի որոշ մեծամասնականներ սպառնում են լքել կուսակցությունը, եթե խորհրդարանական մեծամասնությունը չաջակցի լիովին անցումը մեծամասնական համակարգին: Ախալքալաքի մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանն ասում է, որ կքվեարկի լիովին մեծամասնական համակարգի օգտին, բայց ամեն դեպքում չի պատրաստվում որևէ իրավիճակում լքել թիմը:

Լրագրողների հետ հարցազրույցում Կալաձեն հայտարարել է, որ այս հարցով մեծամասնակաների որոշ խումբ կտրական է տրամադրված:

«Այս կապակցությամբ հնչել են սպառնալիքներ, բայց մենք կսպասենք իրադարձություններին: Թիմում տեղի են ունենում հանդիպումներ, խորհրդակցություններ: Ես չեմ մասնակցել մեծամասնության վերջին հանդիպմանը, բայց կասեմ, որ մարդկանց մի խումբ կա, ովքեր կտրական են տրամադրված», – ասել է Կալաձեն:

Ըստ նրա, այս փուլում իշխանությունը ռեսուրսներ չունի սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու:

«Այս հարցի շուրջ կարծիքների տարբերություն կա: Կան մարդիկ, ովքեր աջակցում են միայն մեծամասնական համակարգը, և կա մարդկանց մեծ խումբ, ովքեր աջակցում են սահմանադրությունում կատարված փոփոխությունների պահպանմանը: 2020 թվականի ընտրություններն անցկացվելու են գործող ընտրական համակարգի համաձայն, իսկ 2024-ին՝ համամասնական ընտրակարգով: Թիմը այս մասին որոշումը կայացրել է: Այսօր մենք փոփոխություններ իրականացնելու ռեսուրս չունենք», – հայտարարել է Կալաձեն:

Մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանը սպառնցողների շարքում չի եղել: Նա ասում է, որ դեմ կքվեարկի, եթե դա ամերիկյան համակարգին նման լինի, այսինքն՝ ամբողջովին մեծամասնական համակարգ չլինի: Բայց, ինչ էլ որ լինի, նա չի պատրաստվում լքել կուսակցությունը: