Նախորդ տարվա նոյեմբերի հետ համեմատ, Վրաստանում սպառողական զամբյուղի գներն ավելացել են 7 տոկոսով: Տարեկան գնաճի մակարդակն առավելագույնն է 2017 թվականի հունիսից հետո:

Բացի այդ, Վրաստանի վիճակագրական ծառայության տեղեկությամբ, նախորդ ամսվա համեմատ, գնաճի մակարդակը նոյեմբերին կազմել է 0.9 տոկոս:

Նույն ժամանակաշրջանում առանց ծխախոտի գնաճի ցուցանիշը նախորդ ամսվա համեմատ կազմել է 0.8 տոկոս:

Ազգային բանկի կողմից սահմանված գնաճի նպատակային ցուցանիշը երեք տոկոս է: