Կենտրոնական գազատարի վրա վթարը տեղի է ունեցել «Ունիվերսալ Ջորջիա 2008» ընկերության շինարարական աշխատանքների պատճառով: Ընկերությունը ստանձնում է պատասխանատվությունն իր վրա և պատրաստ է փոխհատուցել վնասը, եթե հաստատվի իրենց մեղքը:

Երեկ՝ դեկտեմբերի 1-ին, կեսօրին Թորիա և Բավրա գյուղերի միջև ընկած տարածքում, «Ունիվերսալ Ջորջիա 2008»-ի շինարարները վնասել են 160 մմ տրամագծով կենտրոնական գազատարը: Արդյունքում, մինչև երեկո Նինոծմինդայի մունիցիպալիտետի 1/3-ը մնացել էր առանց բնական գազի:

Ըստ գազաբաշխիչ SJGC ընկերության աշխատակիցների, անցած գիշեր գազի մատակարարումն արդեն վերականգնվել է:

Ըստ SJGC-ի գործադիր տնօրեն Ռազմիկ Ղումաշյանի, պատասխանատուն արդեն ստորագրել է ակտն առ այն, որ պատրաստ է վճարել վնասը, սակայն վնասի չափը դեռ հայտնի չէ:

Ըստ «Ունիվերսալ Ջորջիա 2008»-ի տնօրեն Էդնար Չիտաձեի, եթե իրենց ընկերության աշխատակիցներն են մեղավոր, ապա նրանք պատրաստ են վճարել վնասը:

«Ես չգիտեմ, թե ինչ է տեղի ունեցել, ես Ստամբուլում եմ: Ընկերության ներկայացուցիչները կտեսնեն, եթե մենք ենք մեղավոր, մենք կփոխհատուցենք վնասը», – ասաց Էդնար Չիտաձեն:

«Վնասի ճշգրիտ չափը դեռ հայտնի չէ», – ասում է SJGC-ի գործադիր տնօրեն Ռազմիկ Ղումաշյանը:

Ըստ SJGC-ի աշխատակիցների, վնասի չափը հայտնի կդառնա մասնագետների հաշվարկից հետո:

Բրատիսլավ Իգիթխանյան