2019 թվականի բյուջեում սեպտեմբերին կատարված փոփոխությունների համաձայն, Բեժանո գյուղում այն սրահը վերանորոգելու համար հատկացվել էր 3100 լարի, որտեղ գյուղացիները ժամանակ են անցկացնում: Սակայն, ինչպես պարզվեց, սենյակն այլևս վերանորոգման կարիք չունի, փոխարենը հատկացված գումարով ծիսական դահլիճի համար աթոռներ կգնեն:
Ինչպես հավաստիացնում են Ախալքալաքի շրջանի Բեժանո գյուղի բնակիչները, գյուղի կենտրոնում գտնվող հավաքատեղին, որտեղ բնակիչները ժամանակ են անցկացնում, վերանորոգվել է գյուղացիների միջոցներով:
Գյուղացիներն ընդհանրապես տեղյակ չէին հատկացված գումարի մասին:
«Մենք չգիտենք, թե որքան գումար է հատկացվել և ինչի համար է ծախսվելու այդ գումարը», – ասում է Բեժանո գյուղի բնակիչը:
Ըստ Բեժանո գյուղում քաղաքապետի ներկայացուցչի՝ Մարտիրոս Մարտիրոսյանի, ծիսական տան համար հատկացված միջոցներով աթոռներ կգնվեն:
«Շենքն արդեն վերանորոգվել է գյուղացիների միջոցներով, հատկացված 3 100 լարիով պետք է հարսանյաց սրահի համար աթոռ գնենք», – ասում է նա:
Ըստ գյուղացիների՝ շենքում, որտեղ գյուղացիները ժամանակ են անցկացնում, փոխել են դռներն ու պատուհանները:
Բրատիսլավ Իգիթխանյան