Վրաստանում 2019 թվականի մայիսի 10-ից գործում է պետական տեսչական մարմնի գրասենյակ, որը զբաղվում է բնակիչների անձնական տվյալների պաշտպանությամբ։

Նորաստեղծ գրասենյակի աշխատանքի հիմնական ուղղություններն են՝

. Անհատական տվյալների մշակման օրինականության վերահսկում:
. Թաքուն քննչական գործողությունների և էլեկտրոնային հաղորդակցության նույնականացված տվյալների, Կենտրոնական բանկում իրականացվող գործողությունների վերահսկում:
. Իրավապահ մարմինների ներկայացուցիչների, պաշտոնյայի կամ իրեն հավասար անձի կողմից մարդու իրավունքների և ազատությունների դեմ կատարված հատկապես ծանր հանցագործությունների, խախտելու կամ չարաշահելու զոհի անձնական արժանապատվությունը, գրասենյակի կողմից այդ ամենի անաչառ և արդյունավետ հետաքննությունը:

Պետական տեսչական մարմնի հիմնական գործառույթներից է Վրաստանում վերահսկողություն իրականացնել անհատական տվյալների պաշտպանությունն օրենսդրությամբ և տվյալների մշակման օրինականության վերահսկողությունը:

Այդ նպատակով Տեսչական մարմնի գրասենյակը գործունեություն է իրականացնում չորս հիմնական ոլորտներում՝

. Պետական և մասնավոր հաստատություններում տվյալների մշակման օրինականության ստուգում:
. Տվյալների պաշտպանության վերաբերյալ քաղաքացիների դիմումների վերանայում:
. Պետական և մասնավոր հաստատությունների, նաև անհատների հետ խորհրդատվություն տվյալների պաշտպանության հարցերի վերաբերյալ:
. Վրաստանում տվյալների պաշտպանության իրավիճակի վերահսկում և հանրությանը տեղեկացնել դրա հետ կապված կարևոր իրադարձությունների մասին:

Կա նաև հեռախոսային հավելված, որով ավելի արագ ու հարմարավետ ձևով կարելի է անձնական տվյալները պաշտպանել Պետական տեսչական մարմնի գրասենյակի օգնությամբ։